Yerevan, 03.May.2026,
00
:
00
BREAKING


Հասարակությունը հիվանդ է

BLOG

Կարեն Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջումգրում է.

Մեր հասարակությունը հիվանդ է: Ինչու՞ եմ ասում հասարակության անունից. որովհետև եթե օրգանիզմի թեկուզ մի մասը ախտահարված է, ապա տվյալ մարմինը առողջ համարվել չի կարող, մանավանդ եթե ախտն էլ վարակիչ է: Իսկ մեր հասարակության մի հատվածը ախտահարված է մի ախտով, որը կարելի է անվանել «հանցապաշտություն»:

Մեր հասարակությունը չի սիրում, չի հարգում օրենքը, չնայած որ խոսքի մեջ երազում է օրինական երկրում ապրելու մասին: Սկսած ամենահասարակ հարցերից, թեկուզ այնպիսի, ինչպիսիք փողոցում երթևեկության ու տեղաշարժի կանոնները պահելն է` մենք ամեն օր ականատես ենք լինում օրենքը խախտելու հազարավոր դեպքերի, հասարակության գրեթե բոլոր շերտերում առկա է հետևյալ տրամաբանությունը` «բայց ու՞ր է այս երկրում օրենք, որ մի հատ էլ ես պահեմ», և այդ տրամաբանությամբ շարունակում են վարակել ու է՛լ ավելի ախտահարել առանց այն էլ անառողջ մեր հասարակությունը:

Այդ նույն տրամաբանության շրջանակներում ծնողները իրենց երեխաներին սովորեցնում են խնդիր ունենալու դեպքում չդիմել իրավապահաներին, հարցրեը չլուծել դատարանի միջոցով, այլ վստահել տարբեր կասկածելի «գողական», քրեական, հացավոր տարրերին, որոնց նույնիսկ թյուրիմացաբար անվանում են «հեղինակություններ»: Այդ նույն տրամաբանությամբ շատերը ինչ-ինչ պատճառներով նշելով ինչ-որ իրավապահների անուններ` հայտարարում են, թե բոլոր իրավապահները սրիկաներ են` անարգելով օրենքի ինստիտուտը:

Այդ նույն տրամաբանությամբ մեր երկրում ցանկացած մարդասպան-հանցագործ ունի հերոս դառնալու պոտենցիալ հնարավորություն: Հասարակությունը պատրաստ է հերոսացնել հանցագործներին, միայն թե հակադրվի օրենքի ինստիտուտին. սա է հիվանդ լինելու նշանը, և սրանից են օգտվում տարատեսակ իբրև թե իրավապաշտպան, բայց իրականում դրսի պատվեր կատարող քայքայիչ կառույցներ ու կասկածելի գործունեությամբ զբաղվող անձինք, որոնք պարզապես փող են աշխատում հասարակության անառողջության վրա: Փող աշխատելու հնարավորությունից օգտվում են նաև «հանցապաշտությամբ» վարակված հասարակությանը համապատասխան «արտադրանք» մատուցող հեռուստաընկերություններն ու լրատվական կայքերը, որոնք փաստացի դառնում են հանցակից հասարակությանն ախտահարելու հարցում: Եվ նույն վերընշված տրամաբանությամբ է, որ այսօր 3 մարդու կյանք խլած հանցագործները հերոսացվում են այս հասարակության մի հատվածի կողմից, ողջունվում է հակապետական, հակաօրինական գործունեությունը:

Անշուշտ, կարելի է առաջին հայացքից միանգամից մեղադրել հերոսացնողներին, օրգանիզմի հիվանդ բջիջներին, բայց իրականում խնդիրը շատ ավելի խորքային է, խնդիրը հիվանդությունն է և այդ հիվանդության տարածման պատճառները ու այդ տարածմանը նպաստող գործոնները, որոնց բոլորի մասին հիմա հերթով խոսելը, ցավոք, ժամանակատար կլինի: ԶԼՄ-ները դրանցից ընդամենը մեկն են, բայց բավականին լուրջ դեր խաղացող, քանզի լրատվամիջոցն է, որ ունակ է հասարակական կարծիք, վերաբերմունք ձևավորելու: Լրատվամիջոցը պետք է ունենա նաև դաստիրակիչ գործառույթ:

Իսկ ինչպե՞ս են հասարակությանը «դաստիարակում» այսօրվա «լայքահավաք» լրատվական կայքերի մի մասը. «լայքամոլությամբ» տոգորված` նրանք իրենց էջերը լցնում են «գողական» աշխարհի և քրեական զանազան տարրերի մասին նյութերով, ընդ որում` այդ նյութերը կառուցված են այնպես, որ վերընշված հանցագործ տարրերը ներկայացվում են հիմնականում որպես դրական կերպարներ, որպես հեղինակություն վայելով անձինք, փաստացի գործող օրենքին հակադրվում է հանցագործների «ճիշտը»: Եվ ամենացավալին այն է, որ նման նյութերը ունենում են ամենաշատ դիտումները. սա նույնպես վկայությունն է այն բանի, որ հասարակությունը հիվանդ է: Այդ հիվանդության մեջ մեղավոր ենք բոլորս, մեղավոր են վերընշված լրտվամիջոցները, որոնք ասում են, թե մենք մատուցում ենք այն, ինչ կարդացվում է: Բայց չէ՞ որ դուք եք ճաշակ ու մտածելակերպ ձևավորողը և եթե հասարակությունը հեշտությամբ ընկալում է այն, ինչ իրեն մատուցվում է, ապա նույն հաջողությամբ կարելի է մատուցել հակառակը, կարելի է մատուցել հարգանք օրենքի, օրենքի ինստիտուտի, օրենքի ներկայացուցիչների նկատմամբ, կարելի է մատուցել ու ձևավորել բացասական վերաբերմունք հանցագործ տարրերի նկատմամբ: Կարելի է, բայց տարատեսակ «գողական.am»-ներն ու «սխոդկա.am»-ները դա չեն անում, դա իրենց ձեռնտու չէ: Իրենց ու իրենց պատվիրատուներին ձեռնտու է հիվանդ հասարակություն ունենալը:

Սակայն միայն մի կողմին մեղադրելն էլ հարցի լուծում չէ: Մի կողմը, իհարկե, անում է իր գործը և կանի, եթե չունենա իրեն հակադրվողներ, զսպողներ: Հիվանդությունը տարածվում է, եթե դու միջոցներ չես ձեռնարկում այն բուժելու, դրա դեմն առնելու համար: Իսկ միջոցներ կարծես թե չեն ձեռնարկվում:

Օրինակ հետաքրքիր է` ինչու՞ մինչ օրս այս հարցը չի հետաքրքրում մեր երկրի ուժային կառույցների մամլո խոսնակներին, հասարակայնության հետ կապերի պատասխանատուներին, կառույցների այլ ներկայացուցիչներին: Չէ՞ որ այսպիսի անառողջ մթնոլորտի առկայության դեպքում առաջին հերթին ընկնում է իրենց կառույցների հեղինակությունը, այս մթնոլորտը առաջին հերթին դժվարացնում է իրենց գործունեությունը: Եվ կարծում եմ կարրիք չկա ասելու, որ ստեղծված անառողջ մթնոլորտը նաև իրենց բացթողումների արդյունքն է: Մասնավորապես հասարակայնության հետ կապերի և քարոզչության հարցում ուժային կառույցները ակնհայտ բացեր ունեն և իմ համոզմամբ` այդ բացերը լրացնելու ժամանակն է, քանի դեռ հիվանդությունը չի վարակել ամբողջ օրգանիզմը:

Ցավալի է, որ հասարակության մի մասը կարող է նույնիսկ ուրախանալ ոստիկանի սպանությամբ, հերոսացնել սպանողին, բայց այդ հատվածին այդպիսին դաստիարակել են, այդպիսին դարձրել են տարիներ շարունակ տարվող հակաօրինական քարոզչության միջոցով, որի դեմը, հարգելի ուժայիններ, դուք չեք առել: Այս ամենը ձեզ առնվազն մտածելու տեղիք պետք է տա և նոր գործելաոճ մշակելու խնդիր առաջացնի: Ես պատրաստ եմ այդ հարցում ձեզ աջակցելու, քանի որ այդ հիվանդ օրգանիզմի բջիջներ հանդիսանում ենք բոլորս և հիվանդությունը պետք է բուժել, ոչ թե թույլ տալ, որպեսզի այն ախտահարի ամբողջ մարմինը:

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan