«Հրապարակ». Բացառիկ փեսա. նրա տեղը կիմանան
POLITICS«Հրապարակ» թերթը գրում է. «Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը մեր հարցին, թե դպրոցի տնօրենը, որն իր աղջկան ընդունել է ուսուցիչ, ինչպե՞ս հասկանա վարչապետի հանձնարարականը՝ դպրոցներում ազգակցական կապերը բացառելու մասին, երբ նույն վարչապետի փեսան այսօր աշխատում է Կարեն Կարապետյանի ենթակայության ներքո, ասաց. «Կարեն Կարապետյանի փեսան փոխնախարար եղել է այն ժամանակ, երբ որ Կարապետյանը ՀՀ-ում չի եղել ընդհանրապես: Շատ արժանավոր, շատ բանիմաց երիտասարդ է եւ աշխատում է շատ ավելի վաղուց»:
Իսկ եթե էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը չլիներ ԱԱԾ պետի տեղակալի որդին եւ վարչապետի փեսան, կառավարությունը նրա տեղը կիմանա՞ր։ «Կարծում եմ, որ կիմանար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



