Խոշոր երկաթուղային վթար՝ Կամերունում. կա 55 զոհ, 600 վիրավոր
INTERNATIONAL NEWSԿամերունում ողբերգական երկաթուղային վթար է տեղի ունեցել։ Ռելսերից գնացքի դուրս գալու հետևանքով զոհվել է առնվազն 55 մարդ, ևս 600-ը վիրավորվել են։ Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։
Վթարը տեղի է ունեցել մայրաքաղաք Յաունդեից 120 կմ հեռավորության վրա՝ գծի վրա, որը միացնում է այն երկրի խոշորագույն քաղաք Դուալայի հետ։
Նշվում է, որ գնացքում 1300 մարդ է եղել՝ ի տարբերություն սովորական 600 հոգանոց ուղևորափոխադրման։ Գնացքի նման ծանրաբեռվածությունը բացատրվում է քաղաքներն իրար կապող կամրջի՝ ավելի վաղ տեղի ունեցած փլուզմամբ։ Կամուրջը փլուզվել էր տեղատարափ անձրևների պատճառով։







1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



