Թուրքիան 150 հրթիռ է արձակել Հալեպի հյուսիսի գյուղերի ուղղությամբ. քրդեր
INTERNATIONAL NEWSՔրդական զինված կազմավորումների դիրքերը ուրբաթ հարձակման են ենթարկվել։ Թուրքական տարածքից Հալեպի հյուսիսի 4 գյուղերում նրանց դիրքերի ուղղությամբ արձակվել է երկիր-երկիր դասի 150 հրթիռ՝ ասվում է քրդական ջոկատների միության հայտարարությունում։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։
Քրդերը կրկին մեղադրել են թուրքական բանակին տարբեր արմատական ահաբեկչական խմբավորումների հարձակողական գործողություններին աջակցելու համար։
Քրդական ուժերի հայտարարության համաձայն՝ աշխարհազորայիններին հաջողվել է հետ մղել իրենց դիրքերին ուղղված հարձակումները, ոչնչացնել 19 զինյալի և հակահարձակման անցնել ճակատի առանձին հատվածներում։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



