Կանադայի վարչապետը «տուժել» է խոստումների չկատարման հետևանքով
INTERNATIONAL NEWSԿանադայի վարչապետը «տուժել» է խոստումների չկատարման հետևանքով։ Տորոնտոյից ոչ հեռու գտնվող Հեմիլթոն քաղաք այցի ժամանակ մի կին նրա ուղղությամբ դդմի սերմեր է նետել։ Այս մասին հայտնում է Advocate Daily-ն։
Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ վարչապետը դուրս էր գալիս քաղաքային խորհրդից։ Այդ պահին մի կին, լրագրողներին մի կողմ հրելով, սերմեր է նետել վարչապետի ուղղությամբ և բղավել. «Կատարի՛ր խոստումներդ»։
Թիկնապահները հեռացրել են կնոջը, վարչապետը նստել է մեքենան ու հեռացել։ Ավելի ուշ պարզվել է, որ հարձակվողը Ուտե Շմիդ-Ջոնսն է, ով վերջին խորհրդարանական ընտրություններին առաջադրվել էր Կանադայի Կանաչների կուսակցությունից։
Դդմի սերմերի վրա ֆլոմաստերով սրտիկներ են նկարված եղել։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



