Ամերիկայում ավարտվել է ռեակտորի 40 տարի տևած շինարարությունը
INTERNATIONAL NEWSԱմերիկյան Թեննեսի նահանգի «Ուոթերս-Բար» ԱԷԿ-ում ավարտվել է երկրորդ ռեակտորի շինարարությունը։ Սա առաջի ատոմային ռեակտորն է, որն ԱՄՆ-ը շահագործման է հանձնում XXI դարում։ Այս մասին հայտնում է ABC հեռուստաալիքը։
Շինարարությունը տևել է մոտ 40 տարի և արժեցել շուրջ 5 մլրդ դոլար։ 2007 թվականին աշխատանքները գրեթե ավարտվել էին, սակայն 2011 թվականին ճապոնական «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ում տեղի ունեցած վթարի պատճառով անվտանգության պահանջները խստացվել էին, ինչի հետևանքով շահագործումը կրկին հետաձգվել էր։
1150ՄՎտ հզորությամբ ռեակտորը կարող է էներգիայով ապահովել 650 հազար տուն։
Ընդհանուր առմամբ ԱՄՆ-ի 62 ատոմակայաններում գործում է 100 միջուկային ռեակտոր, ևս 4-ը կառուցվում են 2013 թվականից։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



