Yerevan, 31.March.2026,
00
:
00
BREAKING


Սեր առաջին հայացքից. արդյո՞ք այն գոյություն ունի

LIFE

Այն հարցի շուրջ, արդյո՞ք գոյություն ունի սեր առաջին հայացքից, տարբեր կարծիքներ կան: Շատեր համոզված են, որ սեր առաջին հայացքից չի լինում։ Ռոմանտիկները հակառակն են պնդում։ Պարզ չէ, թե ինչպես կարող է սովորական հայացքն ու շարժումը մարդուն թույլ տալ, որ մեկընդմիշտ սիրահարվի։ Բայց մենք բոլորս սեր ուզում ենք, այդ պատճառով հաճախ այն շփոթում ենք սովորական համակրանքի հետ: Դուք հետաքրքիր մարդու հետ եք ծանոթացել, նա ձեզ դուր է եկել, սկսել եք շփվել, հանդիպել եւ աստիճանաբար սկսել եք նրա նկատմամբ սիրահարվածություն ու համակրանք տածել…

 

Անծանոթ մարդու հանդիպելիս, ով նման չէ ձեր ծանոթներին, ով հետաքրքիր է, ուրախ ու բարեկիրթ, մենք փորձում ենք նրա հետ շատ ժամանակ անցկացնել, որպեսզի ավելի լավ ճանաչենք նրան ու հասկանանք։ Այդ շփումը սովորություն է դառնում, եւ երբ նա մեր կողքին չէ, սկսում ենք կարոտել։ Արդյունքում սիրահարվում ենք նրան՝ այդ քիչ ծանոթ մարդուն, ում հետ ընդամենը մի քանի օր առաջ ենք հանդիպել։ Մեզ նոր զգացողություններ են պատում, մտորումներ, զգացմունքներ, աշխարհն ավելի վառ ու գունավոր է դառնում եւ մենք կյանքը, կարծես, նորովի ենք սկսում։

Այդ պահերին կարող եք վստահ լինել, որ այդ պարզ զվարճանք չէ կամ ձանձրույթի դեմ դեղամիջոց։ Կարճ զգացմունք։ Արդյո՞ք սեր է, գուցե պարզապես սիրահարվածությո՞ւն եւ շատ արագ կանցնի… Ոչ ոք ձեզ երաշխիք չի կարող տալ։ Միայն ինքներդ կարող եք հասկանալ այդ, եթե բացահայտեք, թե ձեզ համար ով է այդ մարդը։ Այս հարցում պետք չէ շտապել, առավել եւս՝ պարզ ընկերություն առաջարկել, երբ այդ մարդը ձեր նկատմամբ կապվածություն է զգում։ Դուք պետք է հասկանաք, թե ինչ եք զգում նրա նկատմամբ, հետո արդեն որոշում կայացնեք. ընկերներ մնալ, թե՞ իրական սեր զգալ։ Միշտ ավելի դյուրին է հարաբերություններն ընկերական դարձնելը, սակայն հետո ավելի խորը, պատասխան զգացմունքներով փոխարինելն ավելի բարդ է լինում։

Հարց է, թե ինչո՞ւ է մարդկանց մեծամասնությունը վախենում արտասանել այդ սեր բառը։ Խոսքը հարաբերությունների սկզբնական շրջանի մասին է։ Ծանոթությունից մի քանի օր հետո դուք պատրաստ եք ամբողջ աշխարհով մեկ բղավել ձեր սիրո մասին ու, գլխավորը, չեք վախենում նրան ասել ձեր սիրո մասին։ Սակայն, ի պատասխան, ձեր սիրո առարկան չի շտապում նման խոստովանություն անել։ Իսկ հետո՞։ Ամեն ինչ ավարտվա՞ծ է։ Իհարկե՝ ոչ, մի շտապեք։ Հիշեք, չէ՞ որ ձեզ լուրջ հարաբերություններ են հարկավոր, թեթեւ սիրախաղը ձեզ չի հետաքրքրում եւ հենց այնպես մեկի հետ ապրելը նույնպես ձեր ընտրությունը չէ։ Հազվադեպ է սերը տարերային լինում։ Մարդիկ (հատկապես տղամարդիկ) երկար են հետեւում իրենց զուգընկերոջը, ուսումնասիրում են, վերլուծում եւ միայն որոշ ժամանակ անց, երբ լիովին վստահում են ձեզ եւ իրենց զգացմունքներին, ձեզ սեր են խոստովանում։

Այդ պատճառով, եթե ծանոթությունից մի քանի օր հետո դուք խորը զգացմունքներ ունեք եւ վստահ եք, որ արդեն սիրում եք, որ նա հենց այն մարդն է, ում հետ պատրաստ եք ընտանիք կազմել, մի շտապեք խոստովանել, դուք կարող եք վախեցնել նրան։ Հնարավոր է՝ նա մտածի, թե դուք շատ անկայուն եք, եւ ձեր հապճեպ սիրահարվածությունը կարող է արագ անցնել։ Դուք պետք է ձեր զուգընկերոջը ժամանակ տրամադրեք, որպեսզի նա կարողանա ձեր նկատմամբ ունեցած զգացմունքների հարցում կողմնորոշվել։ Եթե վստահ եք ձեր զգացմունքներում, ուրեմն պետք չէ վախենալ, որ ձեր սիրահարվածությունը կանցնի եւ ամեն ինչ կավարտվի։

Հնարավոր է՝ գոյություն ունի սեր առաջին հայացքից, բայց արդյո՞ք այն երկար ու հարատեւ կլինի… Հնարավոր է, որ ստուգված զգացմունքներն օգնեն պահպանել ձեր սերը երկար տարիներ։

 

IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network