«Դահլիճից դուրս» համերգային ծրագիրը՝ շաբաթ-կիրակին բովանդակալից անցկացնելու տարբերակ
CULTUREՅուրաքանչյուր շաբաթ և կիրակի Երևանը կողողվի երգ ու պարով: Նախաձեռնությունը Մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանինն է, իրականացնող կազմակերպությունը` Հայաստանի պետական ֆիլհարմոնիան:
Past.am-ի հետ զրույցում Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի մամուլի խոսնակ Նելլի Ավետիսյանն ասաց, որ «Դահլիճից դուրս» խորագիրը կրող միջոցառումների նոր շարքը նպատակը ունի ստեղծել մշակութային միջավայր, ապահովել ուրախ և տոնական հանգստյան օրեր:
Ըստ Ն .Ավետիսյանի՝ ծրագիրն ունի շարունակական բնույթ: «Այս կերպ հանրությանը հաղորդակից կդարձնենք մշակույթին, բարձրորակ երաժշտությանը և նոր շունչ կհաղորդենք մեր սիրելի քաղաքին: Եթե հոկտեմբերի 16-ին և 17-ին միջոցառումներ կազմակերպեցինք միայն Կենտրոն վարչական շրջանում, այս շաբաթ ծրագիրն ընդլայնվել է` միջոցառումներ կկազմակերպվեն տարբեր վարչական շրջաններում, այդ թվում` Շենգավիթ, Աջափնյակ, Էրեբունի և Մալաթիա վարչական շրջաններում»,- տեղեկացրեց մեր զրուցակիցը՝ կոչ անելով համաքաղաքացիներին միանալ «Դահլիճից դուրս» ծրագրին: Ավետիսյանն ընդգծեց՝ սա լավ հնարավորություն է հանգստյան օրերին լավ ժամանակ անցկացնելու:
«Նշեմ, որ անցյալ շաբաթվա փորձը դիտարկելիս ակնհայտ դարձավ, որ ծրագիրը դուր է եկել ոչ միայն մեր համաքաղաքացիներին, այլև զբոսաշրջիկներին, ովքեր շատ հաճախ ունկնդրում էին մեր երաժշտությունը, պարում, զվարճանում»,- իր խոսքը եզրափակեց Նելլի Ավետիսյանը:
Լևոն Փանոսյան
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



