Yerevan, 08.February.2026,
00
:
00
BREAKING


Գնել Ուլիխանյան. «Հիմա գիտեմ՝ ինչ է երջանկությունը»

LIFE

Blognews.am-ը գրում է.

Դերասան Գնել Ուլիխանյանն այս տարի ամուսնացավ։ Ընտրյալը՝ Աննան, շատ է փոխել դերասանին։ Սա խոստովանում է նաև Գնելը։ BlogNews-ի ֆոտոշարքում Գնելն ու Աննան իրար են նկարել։ Մեր ընթերցողներին առաջարկում ենք տեսնել զույգին՝ իրենց աչքերով։ Նրանց սիրո պատմությունը սկսվել է Գնելի հարազատ թատրոնից՝ Սունդուկյանից, որտեղից էլ սկսել ենք նկարահանումները։) Դե իսկ անկեղծ զրույցի ընթացքում զույգը պատմել է ընտանեկան կյանքի ու երջանկության իրենց բանաձևի մասին։

- Ամուսնությունից հետո ի՞նչ փոխվեց ձեր հարաբերություններում։

Գնել - Վստահության խնդիր երբեք չենք ունեցել, բայց ամուսնությունից հետո սկսել ենք ավելի շատ վստահել իրար։ Հիմա ուրիշ վստահություն է՝ մեկ ենք դառնում։ Սկսում եք ընդհանուր մտածել, մի գաղափարի շուրջ։ Ընդհանրություններն էլ են շատանում։ Մի տանիք կիսելը նաև պատասխանատվություն է։

Աննա - Գլոբալ ամեն ինչ փոխվում է, տուն ես փոխում, ընտանիք, բայց ես ընտանիք փոխելու հետ կապված գրեթե չեմ զգում դժվարություն։ Երևի Գնելից է։ Ես հիմա էլ եմ անում այն, ինչ առաջ սիրում էի անել։ Չկան բաներ, որ Գնելն արգելի։ Նաև մենք ամեն բան միասին ենք անում, շատ հետաքրքիր ենք անցկացնում ժամանակը։

Գնել - Իրար հետ ավելի հետաքրքիր է։ Ամեն օր ընկերդ հետդ է լինում։

Աննա – Այն ժամանակ էլ էինք ամեն ինչ իրար հետ անում, սակայն հիմա գրեթե չենք բաժանվում։

   

- Գնել, ինձ մոտ տպավորություն է, որ Աննան շատ է փոխել քեզ, ավելի շփվող ու ազատ ես դարձել։

Գնել  – Հա, երևի սերն է փոխել ինձ։ Գուցե նույնիսկ մռայլություն կար, որն Աննան փոխեց։ Դա հատուկ չէր, ուղղակի Աննայի աուրայից էր։ Ինչ-որ պահի սկսում ես ընդօրինակել սիրելիիդ դրական հատկանիշները։  Ինքն էլ ինձանից է շատ գծեր վերցրել, օրինակ, թատերասեր է դարձել:) Առհասարակ, շատ ենք նմանվել իրար։

- Աննա, խոստովանիր, աղջկական հատուկ մարտավարությո՞ւն ես օգտագործել։)

Աննա – Չէ, մեզ մոտ նման բաներ չկան։ Եթե ես ինչ-որ բան ուզում եմ ասել, միանգամից ասում եմ։ Ես նկատում եմ փոփոխությունը, սակայն իրեն փոխելու նպատակ չեմ ունեցել։ Գնելը չի սիրում ցույց տալ իր զգացմունքները, սակայն իր ներսում շատ զգացունքներ կան, բոլորին սիրում է։ Ես հակառակը՝ շատ եմ ցույց տալիս իմ զգացմունքը, ու ինքը նմանվել է ինձ։

Գնել, Երևանում միայնակ ապրելուց հետո բա՞րդ էր սահմանափակել ազատությունը, ամուսնացածի կարգավիճակ ընդունել։

Գնել – Աննան էլ է էությամբ ազատ։ Մենք կոմպլեքս չունենք։ Դա նրանից է, որ Աննան էլ է պոզիտիվ։ Մենք կարողանում ենք համատեղ հետաքրքրություններ գտնել։ Ամուսնությունից հետո ոչինչ չի փոխվել։ Ինչ-որ բաներ մնացել են անցյալում, բայց դրանք պատանեկան խենթություններ են եղել։

 

 

- Աննա, Գնելի հետ կյանքդ կապելով՝ ակամայից հայտնվեցիր հանրության ուշադրության կենտրոնում։ Մինչև քո հայտնվելը Գնելը նույնիսկ ինտերվյուներ չէր տալիս։ Սիրո՞ւմ ես լինել ուշադրության կենտրոնում։

Աննա - Ինձ համար դժվար չէր։ Կարծես այդպես էլ պետք է լիներ։ Ինձ միշտ ասում էին՝ դու գտար քոնը։ Սկզբում շատ էին հարցնում՝ բայց դերասանի հե՞տ ես ուզում կապել կյանքդ, բայց հենց մեզ միասին տեսնում են, ասում են՝ գտել եք իրար։ Իհարկե, հայտնի մարդու հետ պատասխանատվությունը մեծ է։  

Գնել - Ժամանակի ընթացքում ենք հասել այս փուլին։ Երևի մեր հարաբերություններում մութ կետ չկա, դրա համար ավելի հեշտ է։

- Շոու բիզնեսի ներկայացուցիչների մասին կարծրատիպային մոտեցում կա, որ ավելի ազատ կյանքով են ապրում։ Գնելի հետ ամուսնությունից առաջ մտավախություններ ունեցե՞լ ես։

Աննա - Հետաքրքիր է, բայց երբեք։ Նույնիսկ սկզբնական փուլում իրեն գրեթե չէի ճանաչում։ Երբ ինձ ասում էին՝ դերասաններն ամուսնանում-բաժանվում են, հուսալի չեն, միշտ պաշտպանում էի Գնելին։

Գնել - Ես իմ տեսակով էդպիսին չեմ։ Իմ սերունդը փողոցում է դաստիարակվել, ես գլամուրային-շոուբիզնեսային կյանքով չեմ ապրում։ Ես ընտանիքի մարդ եմ։

- Խանդն ի՞նչ տեղ ունի ձեր հարաբերություններում։

Գնել - Մենք երբեք վստահության խնդիր չենք ունեցել։ Երբ ինձ հարցնում են՝ խանդո՞տ ես՝ ասում եմ՝ ինչո՞ւ խանդեմ, մենք մի մարդ ենք։

Աննա - Գնելի ընկերներն ասում են՝ ինքը շատ խանդոտ է։ Ես ասում եմ, որ նման բան չկա, զարմանում են։ Մենք իրար շատ ենք վստահում։

- Որո՞նք են Ձեր տարբերությունները։

Աննա - Մեր հարաբերություններն այնքան սահուն են գնում, որ չեմ զգում տարբերություններ։ Գնելը շատ հարմարվող է։ Եթե իրեն հուշես, որ ինչ-որ բան ճիշտ չի անում, անմիջապես կփոխվի։ Երբեք չի նեղանա։ Մենք  տարբեր ենք աշխատանքի բնագավառով, միջավայրով ու նախասիրություններով, բայց երբեք դժվարություն չենք ունենում։

- Գնել, իսկ Աննան հարմարվո՞ղ է։

Գնել - Շատ։ Առաջինն իմ հարմարությանն է նայում, հետո՝ իր։ Երբեք իրար զիջելու խնդիր չունենք։ Մենք անընդհատ իրար մասին ենք մտածում։ Ինձ համար դա շատ կարևոր է, բա կինդ է, քո ամենահարազատ մարդը, պիտի զիջես։ Նա էլ իմ համար է այդպես մտածում։ Առաջին հերթին իմ տեսանկյունից է նայում հարցին։ Երևի է դա է մեր երջանկության հիմքը։

- Ի՞նչը կարող է վեճի թեմա դառնալ։

Աննա - Չեմ հիշում։ Ինչ-որ փոքր բաների համար կարող ենք վիճել, բայց ավելի շատ կատակով։ Օրինակ, ես ուշանում եմ, Գնելը չի սիրում ուշանալ, կարող է դրա համար նեղանա։ Մեր վեճը մի վայրկյան է տևում։

Գնել - Աննան շատ լավ մտածողություն ունի, իմ ընկերն ու ամենամեծ խորհրդատուն է։ Եթե մի հարցող նեղված լինեմ, միանգամից սատարում է։

Ինձ համար շատ կարևոր է նաև, որ մարդիկ ընդհանուր հումոր ունենան։ Ես ու Աննան այդ առումով էլ ենք իրար լավ հասկանում։ Մի անգամ քայլում էինք, պրոֆեսորի տեսքով անծանոթ պապիկի հանդիպեցինք, առանց իրար հետ պայմանավորվելու երկուսս էլ նույն պահին բարևեցինք այդ անծանոթին։ Ուրիշների համար դա գուցե փոքրիկ մի բան լինի, բայց մենք իրար զգում ենք։

- Ամուսնությունից հետո առանձին ապրելը ձեր մտածված որոշու՞մն  էր, թե՞ հանգամանքների բերումով այդպես ստացվեց։

Գնել - Ավելի շատ հանգամանքների բերումով ստացվեց։ Մերոնք Երևանում չեն ապրում։ Ես լոռեցի եմ։ Առաջ մայրս ավելի հաճախ էր այստեղ լինում, որ օգներ ինձ։ Հիմա Աննան կա, մաման ավելի շատ գյուղում է լինում։ Մենք իմ ընտանիքի հետ էլ ենք շատ կապված, Աննայի ընտանիքի հետ էլ։ Կարծես մի մեծ ընտանիք դարձած լինենք, բայց նաև կարևոր է առանձին ապրելը։ Կենցաղը հաղթահարելուց սկսած՝ պետք է ինքնուրույն լինենք։ Մենք սովոր ենք, որ հայկական ընտանիքներում ծնողներն են կառավարում։ Մենք ընդունում ենք մեր ծնողների խորհուրդները, սակայն ինքնուրույն ենք դնում մեր ընտանիքի հիմքը, որպեսզի երբ արդեն երեխաներ ունենանք, կարողանանք կառավարել ընտանիքը։

 

- Երեխա ունենալու մասին հիմա մտածո՞ւմ եք։

Գնել - Երբեմն շատ եմ ուզում երեխա ունենալ։ Հաստատ չենք տրտնջա, որ երեխան կսահմանափակի մեր ազատությունը։ Մենք ոչինչ չենք պլանավորում, թող ամեն ինչ Աստծո կամքով լինի։ Մտածում ենք՝ Նոր տարուն արտերկիր գնանք, հետո մտածենք երեխայի մասին։

Աննա - Կարծում եմ՝ մենք երեխայի հետ էլ ակտիվ կյանքով կապրենք, դա մարդու տեսակից է։

- Սեռի հարցում նախընտրություն ունե՞ք։

Աննա - Ես աղջիկ եմ սիրում, բայց մեծ տարբերություն չկա։

Գնել - Կատեգորիկ չէ։ Ես աղջիկ եմ սիրում, բայց ուզում եմ տղա ունենալ։ Երևի բազմազավակ ընտանիք դառնանք։) Ես մտածում եմ, որ պետք է 3 տղա ունենանք ու մի աղջիկ։

- Երջանի՞կ եք։

Գնել - Հիմա հասկանում եմ, որ երջանկությունը միանշանակ սա է։ Հիմա նույնիսկ չեմ պատկերացնում կյանքս առանց Աննայի։ Նույնիսկ մի օրով չեմ ուզում՝ գնա իրենց տուն։ Հիմա երջանիկ ենք, գուցե երեխա ունենանք, ասեմ՝ չէ, սա էր իսկական երջանկությունը, բայց հիմա ինձ երջանիկ եմ զգում։

Աննա - Ամեն փուլում գտնում ես երջանկություն։ Ընկերություն անելու ժամանակ մտածում էի՝ սրանից այն կողմ ինչ երջանկություն պիտի լինի, ամուսնությունից հետո հասկացա, որ ավելի երջանիկ եմ։ Երեխա ունենալուց հետո երևի ավելի երջանիկ կլինեմ։ Ամենակարևորն այն է, որ տվյալ փուլում երջանկության գագաթին ես։

- Ընտանեկան ժամանցն ինչպե՞ս եք կազմակերպում։

Գնել - Ես ակտիվ եմ դարձել։ Միշտ մի բան կազմակերպում ենք։ Ներկայացումների ենք գնում, կինոթատրոն, ռակ ուտելու, ընկերների հետ հանդիպման։ Միասին լավ է։)

Աննա - Ես էլ ակտիվ էի, այդպիսին էլ մնացել եմ։ Շատերն ասում են՝ զարմանում ենք, որ ամուսնությունից հետո էլ չես փոխվել։ Մեզ մոտ սովոր են, որ ամուսնությունից հետո աղջիկները փոխվում են, բայց ես մնացել եմ այնպիսին, ինչպիսին կայի։

Հարցազրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Արտ տնօրեն՝ Կարեն Անտինյան

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live