Yerevan, 24.December.2025,
00
:
00
BREAKING


Շոկային 12 երազ ու դրանց նշանակությունը

LIFE

Blognews.am-ը գրում է.

Գիտնական, երազների ուսումնասիրության մեջ մասնագիտացած Լաուրի Կվինն Լովվենբերգը հետևյալ կերպ է մեկնաբանում 12 տարածված գիշերային մղձավանջները:

 

12 մղձավանջային երազներն ու դրանց նշանակությունը

1. Երբ երազում ձեր բոլոր ատամները թափվում են

Երազում ատամների կորուստը խոսում է այն մասին, որ դուք վերջերս ինչ-որ բան եք ասել, որի համար զղջում եք: Մի խոսքով՝ պետք է լեզուն ատամների արանքում պահեիք: Ուշադրություն դարձրեք այն բանին՝ արդյոք դուք ուզում էիք կանխել ատամների կորուստը, չթողնել, որ դրանք թափվեն: Եթե այդպես է, ապա դա նշանակում է, որ դուք շատ եք ցանկանում ձեր ասած խոսքերը հետ վերցնել:

2. Երբ երազում դուք մասնակցում եք ձեզ հարազատ մարդու հուղարկավորությանը

Այստեղ Լաուրին խորհուրդ է տալիս լիցքաթափվել: Այդպիսի երազները չեն վկայում իրական մահվան մասին: Մահը երազում խոսում է սպասվելիք փոփոխությունների մասին: Ձեր երազում տեսած մահացած մարդուն սպասվող փոփոխությունները կապված կլինեն ձեզ հետ:

3. Երբ երազում «ակադեմիական» պարտություն եք կրում (ձախողում եք քննությունը կամ ուշանում եք կարևոր դասից և այլն)

Լինում են դեպքեր, երբ նույնիսկ համալսարանն ավարտելուց 20, 30, 50 տարի անց նման երազներ եք տեսնում: Ինչո՞ւ: Չե՞ք կարողանում գտնել ձեր լսարանը: Հնարավոր է, որ դուք ձեր կարիերայում հասել եք մի կետի, որ այլևս այն ձեզ հաճույք չի պատճառում: Բա՞ց եք թողնում դասը: Ձեր կյանքում խնդիրներ են առաջացել, և դուք վստահ չեք, որ կարող եք դրանք լուծել, ինչպես հարկն է:

4. Երբ երազում ձեր զուգընկերը հանկարծակի ձեր հոր կերպարն է ստանում

Հիշեք, որ երազները սիմվոլիկ են, և երազում տեսած սեքսուալ հարաբերություններն այդքան էլ կապ չունեն իրական կյանքում սեքսի հետ: Եթե դուք այսպիսի երազ եք տեսել, դա նշանակում է, որ դուք ձեր հոր հետ հուզական կապի պակաս եք զգում:

5. Երբ երազում դուք մոլորվում եք

Եթե դուք երազում մոլորվում եք և չգիտեք, թե որտեղ եք գտնվում, դա նշանակում է, որ իրական կյանքում դուք չեք կարողանում ձեր տեղը գտնել: Երազը ցույց է տալիս ձեր անվճռականությունը, չկողմնորոշվելը, թե ինչ անել ապագայում:

6. Երբ երազում դուք ընկնում եք

Ամենահայտնի երազներից մեկն է: Կարևոր չէ՝ դուք ընկնում եք բազմահարկ շենքից, թե ձեր մեքենան ընկնում է կամրջից. այդպիսի երազը նշանակում է, որ ձեզ իրական կյանքում ձեզ ինչ-որ բան ներքև է քաշում, ձգում: Նման երազներ հաճախ տեսնում են մեծ հիասթափություններից հետո:

7. Երբ երազում մոռանում եք անել ինչ-որ շատ կարևոր բան

Նման երազներ տեսնում են այն մարդիկ, ովքեր իրական կյանքում շատ բան են իրենց վրա վերցնում: Եթե դուք նման երազ եք տեսել, դա նշանակում է, որ ձեզ հարկավոր է լիցքաթափվել:

8. Երբ երազում փորձում եք բղավել, բայց ձայն դուրս չի գալիս

Նման երազը խոսում է այն մասին, որ իրական կյանքում ձեզ չեն լսում: Կամ դուք վախենում եք, որ ձեզ չեն լսի: Հնարավոր է, որ դուք շրջապատված եք մարդկանցով, ովքեր զբաղված են միայն իրենց գործերով և մտքերով:

9. Երբ երազում դուք մահանում եք

Նման երազն, անխոս, վախեցնում է: Բայց հիշե՛ք, երազում մահանալը նշան է այն բանի, որ շուտով շատ մեծ փոփոխություններ են տեղի ունենալու: Հնարավոր է, որ ձեզ նոր աշխատանք է սպասվում, բաժանում կամ հակառակը՝ հանդիպում նոր զուգընկերոջ հետ:

10. Երբ երազում ցանկանում եք շարժվել, բայց չեք կարողանում

Նման երազը վկայում է այն մասին, որ իրական կյանքում ձեզ ինչ-որ բարդ իրավիճակ գցել է անելանելի վիճակի մեջ: Հնարավոր է՝ որոշումը շատ մակերեսային է, դուք ուղղակի պետք է վեր բարձրացնեք ձեր գլուխը և կտեսնեք այն:

11. Երբ երազում ձեզ անմխիթար ախտորոշում են արել

Նման երազներից հետո մարդիկ սովորաբար վազում են բժշկի մոտ: Բժշկի գնալը վատ չէ, բայց այսպիսի երազը խոսում է ձեր՝ ձեր սիրելի մարդու հետ հարաբերությունների մասին: Հնարավոր է, ձեզ մոտ կոնֆլիկտային շրջան է կամ դուք բաժանման եզրին եք: Ձեր միտքն ուզում է ձեզ նման կերպ հասցնել այս ինֆորմացիան: Մենք սովոր ենք ուշադրություն դարձնել միայն ֆիզիկական ցավին՝ անտեսելով հոգեկան, հոգու ցավը: Ժամանակն է մտածել ներքնաշխարհի մասին:

12. Երբ երազում ինչ-որ մեկը ձեր հետևից է ընկել

Նման երազները բնորոշ են այն մարդկանց, ովքեր իրական կյանքում սովոր են բոլորին գոհացնել: Նրանք ոչինչ չեն ասի, նույնիսկ եթե անհարմար իրավիճակում հայտնվեն:

We condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Issues the First in Armenia Perpetual Bonds Team Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia AraratBank Joins Armenia's New Greening Initiative: 100 Hectares of New Forest within Three YearsApply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMDEuromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “B” with a “stable” prospectA Brand-New Section on Idram&IDBankSeveral real and profitable offers ahead of Black Friday: IDBank and IdramAraratBank Joins Social Impact Award 2025 Summit in LjubljanaIDBank issued the 1st tranche of bonds of 2026Ucom Supports the Development of Space Engineering in Armenia Prioritizing Information Security: IDBank and Idram Support APOCALYPSE CTF 2025IDBank's Representative, Innesa Amirbekyan Appointed Co-Chair of the ICC Banking Commission Task Force on GuaranteesUcom General Director Ralph Yirikian Awards Certificates to Participants of Cybersecurity Training Course Acba and Proparco mark one year of partnership, strengthening rural financing and Armenias’s economic resilienceAraratBank and Arca's joint campaign has endedIDBank: A Pioneer of Digital Banking and Innovation in ArmeniaGRAWE Group and C-Quadrat Investment Group have announced plans to acquire 100% of LIGA Insurance Company in Armenia Ucom Supports the Annual “Capture the Flag 2025” Cybersecurity Competition Financially Literate with Idram and IDBank: Next Stop – Nairi CampIdram received a permit to establish and operate the Armenian payment and settlement QR system IdramNetUcom Completes the Deployment of its 5G Network Across All Cities of Armenia Firebird, Inc. Secures U.S. Export License and Announces Dell Technologies as a Technology Partner, Establishing Major Milestones in Armenia’s AI and Digital FutureIDBank Receives Permission to Open a Representative Office in the United States