Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիի գործով վճիռն անփոփոխ են թողել
INTERNATIONAL NEWSԵգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիի գործով վճիռն ուժի մեջ է մնում, որոշել է Եգիպտոսի վճռաբեկ դատարանը, փոխանցում է BBC-ն:
Դատարանը մերժել է Մուրսիի եւ «Մուսուլման եղբայրների» 12 առաջնորդների բողոքը: 2015-ի ապրիլին քրեական դատարանը Մուրսիիի եւ շարժման մի քանի անդամների 20 տարվա ազատազրկման էր դատապարտել: Դատավորները գործի ֆիգուրանտներին մեղավոր էին ճանաչել «Ալ Իթթիհադիա» նախագահական նստավայրի մոտ բողոքի մասնակիցներին սպանելու մեջ:
Անցյալ տարվա մայիսին Մուրսիին մահվան էին դատապարտել 2011-ին բանտից զանգվածային փախուստ կազմակերպելու համար, իսկ 2016-ի հունիսին Մուրսին ցմահ բանտարկության էր դատապարտվել պետական դավաճանության եւ Կատարի օգտին լրտեսություն անելու համար:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



