Արևմուտքը ոչինչ չի արել Սիրիայի համար. Էրդողան
INTERNATIONAL NEWSԱրևմուտքը բացարձակապես ոչինչ չի արել Սիրիայի համար: Anadolu գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Նա Սիրիայի հյուսիսում «Եփրատի վահան» ռազմական գործողության հետ կապված ասել է. «Հիմա գործողության մասնակիցների նպատակը Սիրիայի Էլ-Բաբ քաղաքն է: Մեզ ասում են «առաջ մի շարժվեք մինչև այդ քաղաք», սակայն մենք պարտավոր ենք և դա կանենք, քանի որ անհրաժեշտ է արագացնել անվտանգության գոտու ստեղծման գործընթացը»:
Էրդողանի խոսքով՝ եթե Միջազգային կոալիցիայի ուժերը Անկարայի հետ միասին գործեն, Թուրքիան կձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը ԴԱԻՇ-ի դեմ սիրիական Ռաքքայի շրջանում:
Էրդողանի խոսքով՝ Անկարան տարածքային հավակնություններ չունի Սիրիայի կամ Իրաքի նկատմամբ:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



