Ճապոնիայում պայթյուններից մարդ է մահացել
INTERNATIONAL NEWSՃապոնիայի Ուցունոմիա քաղաքի կենտրոնում երկու պայթյուն է որոտացել, որի հետեւանքով մեկ մարդ է մահացել, հաղորդում է NHK-ն։
Նշվում է, որ պայթյուններից մեկը տեղի է ունեցել այգու ավտոկայանատեղիում, որի հետեւանքով մեկ մեքենա այրվել է։ Պայթյունից ոչ ոք չի տուժել։
Ներկայումս ոստիկանությունը հետաքննում է, թե արդյոք այս երկու պայթյունները, որոնք որոտացել են գրեթե միաժամանակ, կապ ունեն իրար հետ։ Դեպքի վայրերում աշխատում են հրշեջները։
Իրավապահների փոխանցմամբ, մահացած տղամարդը լուրջ այրվածքներ էր ստացել պայթյունի հետեւանքով։ Տուժածներից մեկը բեկորային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Ականատեսները պատմել են, որ մի քանի պայթյունի ձայն են լսել, ապա տեսել այրվող մեքենան եւ վերեւ բարձրացող սեւ ծուխը։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



