Փարիզի արվարձանում անհայտ անձինք ավտոբուս են հրդեհել
INTERNATIONAL NEWSՓարիզի Սեն Դենի արվարձանում այսօր՝ հոկտեմբերի 23-ին, անհայտ անձինք երթուղային ավտոբուս են հրդեհել, հաղորդում է BFM TV հեռուստաալիքը։
Միջադեպը տեղի է ունեցել այս գիշեր, երբ ավտոբուսը իր սովարական երթուղին էր իրականացնում։ Փողոցներից մեկում երիտասարդների խումբը դիմակներով փակել է ճանապարհը, ստիպել ուղեւորներին եւ վարորդին լքել ավտոբուսը, որից հետո հրդեհել են այն։
Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել։ Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Հանցագործության դրդապատճառն անհայտ է։ Սա առաջին դեպքը չէ Սեն Դենիում։
Այս տարվա հուլիսին նմանատիպ ձեւով մեկ այլ ավտոբուս էին հրդեհել։ Այն ժամանակ փորձագետները նշում էին, որ պատճառը կարող է լինել այդ թաղամասում լարված իրավիճակը, որտեղ 24-ամյա սեւամորթը մահացել էր ոստիկանական գործողության ընթացքում։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



