Բրեմենում բունդեսվերի 15 բեռնատար է այրվել
INTERNATIONAL NEWSԳերմանիայի հուսիսում Բրեմենում ընկերություններից մեկի տարածքում այսօր՝ հոկտեմբերի 23-ի վաղ առավոտյան, բունդեսվերին պատկանող 15 բեռնատար է այրվել։ Ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ հրդեհելու վարկածը, հաղորդում է DPА գործակալությունը։
«Մենք հետաքննություն ենք իրականացնում բոլոր ուղղություններով»,-հայտարարել է Բրեմենում ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչը, որը հրաժարվել է ուղիղ պատասխանել հարցին, թե արդյոք տեղի ունեցածը դիտավորություն է։
DPA-ի փոխանցմամբ, հետաքննությանը մասնակցում է պետական անվտանգության սպառնալիք հանդիսացող իրավախախտումների հետաքննության բաժինը։
Փրկարարների խոսքով, վնասը կազմում է մոտ մի քանի մլն եվրո։ Տուժածներ չկան։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



