Իրաքցի զինվորականներին հաջողվել է հետ մղել ԴԱԻՇ-ի գրոհայինների հարձակումը Ռուտբա քաղաքի վրա
INTERNATIONAL NEWSԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայինները հարձակվել են Իրաքի արևմտյան Անբար նահանգի Ռուտբա քաղաքի վրա, սակայն զինվորականներին հաջողվել է հետ մղել հարձակումը։ Այս մասին հայտնում է AP գործակալությունը։
Հարձակումը քաղաքի վրա գրոհայինները սկսել են այսօր՝ մահապատներով երեք ականապատված մեքենաների կիրառմամբ։ Հարձակումը կատարվել է երեք ուղղություններով։ ԴԱԻՇ-ի և իրաքյան կառավարական ուժերի միջև կատաղի մարտեր են ծավալվել, որոնք շարունակվում են մինչ այժմ։ Մարտերի արդյունքում մոտ 20 գրոհային է ոչնչացվել։ Իրաքյան կողմը 30 զինվոր է կորցրել։
Քաղաքն Իրաքի բանակի կողմից ազատագրվել էր ծայրահեղականներից 2016 թվականի մայիսին։ Այդ ժամանակից ի վեր գրոհայինները բազմիցս, սակայն անհաջող փորձել են վերականգնել իրենց վերահսկողությունը քաղաքի նկատմամբ։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



