Սիրիական բանակը հարձակման է անցել Հալեպի հարավում
INTERNATIONAL NEWSՍիրիական բանակը և աշխարհազորայինների ջոկատները գրոհ են սկսել Հալեպի հարավում ռազմավարական բարձունքները գրավելուց հետո:
Ինչպես դեպքի վայրից հաղորդում է РИА Новости-ի թղթակիցը, սիրիացի զինվորականներն ու «Հեզբոլլահ» լիբանանյան շարժման զինյալները ամրապնդվել են բարձունքում, որտեղ տեղակայված է Հակաօդային պաշտպանության զորամասը և աշտարակը:
Կառավարական զորքերը` ավիացիայի և հրետանու աջակցությամբ, հարձակման են անցել և շարժվում են բնակելի թաղամասի մոտակայքով:
Ահաբեկիչները դաժան դիմակայություն են ցուցաբերում: Բանակի և աշխարհազորայինների դիրքերը ականանետային ռմբահարման են ենթարկվում:
Հարձակման առաջին րոպեներին սիրիացի զինվորականներին հաջողվել է ոչնչացնել ծայրահեղականներին պատկանող 3 տանկ:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



