Շտայնմայերը դեմ է Հալեպի պատճառով հակառուսական պատժամիջոցներ սահմանելուն
INTERNATIONAL NEWSԳերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը դեմ Է Սիրիայի Հալեպ քաղաքի շուրջ ստեղծված իրադրության պատճառով Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելուն: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ հայտարարությամբ նա հոկտեմբերի 23-ին հանդես Է եկել ARD հեռուստաալիքի եթերում:
Շտայնմայերի կարծիքով՝ Եվրամիության կողմից սահմանափակիչ միջոցներ կիրառելու սպառնալիքը կարող Է բացասաբար ազդել Սիրիայի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքի վրա:
Նախարարը նշվել Է, որ պատժամիջոցները չեն օգնի կանխել հումանիտար ճգնաժամը, ինչը շտապ միջոցներ Է պահանջում:
«Նույնիսկ ընդհակառակը, դրանք կարող են փակել բանակցությունների հնարավորության պատուհանը, որոնք մեզ անհրաժեշտ են»,- հավելել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



