Թրամփի շտաբն ընդունել է Քլինթոնից հետ մնալը, բայց հաղթելու հույսը չի կորցնում
INTERNATIONAL NEWSԴոնալդ Թրամփի ընտրարշավի շտաբն ընդունել Է քվեարկության օրվանից երկու շաբաթ առաջ Քլինթոնից նրա հետ մնալը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
«Մենք հետ ենք մնում: Քլինթոնը որոշակի առավելություն ունի»,- հայտարարել Է հանրապետական թեկնածուի ընտրական շտաբի ղեկավար Քելլիեն Քոնվեյը NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Բայց մենք չենք հանձնվում: Մենք գիտենք, որ կարող ենք հաղթել»,- հավելել Է նա:
Վերջին հարցումների համաձայն՝ Հիլարի Քլինթոնը վստահորեն առջեւից Է ընթանում թե ամբողջ երկրում, թե այն մի քանի նահանգներում, որոնք կարող են վճռել ընտրությունների ելքը:
Նախօրյակին հասարակական կարծիքի հարցման արդյունքները, որն անցկացրել Է ABC հեռուստաալիքը, ցույց են տվել, որ Քլինթոնը Թրամփին գերազանցում Է 12 տոկոսով:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



