Առաջնության ժամանակ նոր անուններ ի հայտ չեն եկել
SPORTՀայաստանի բռնցքամարտի ազգային թիմի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի խոսքով, երկրի առաջնության ժամանակ նոր անուններ ի հայտ չեկան:
«Եթե անկեղծ լինենք, ապա այս առաջնության ժամանակ նոր անուններ չտեսա: Իհարկե, կային մի քանի երիտասարդներ, ովքեր հեռանկարային են, սակայն անակնկալներ եղան: Երիտասարդներից մի քանիսի համար դեռևս վաղ է, որ մեծահասակների հավաքականում միջազգային մրցաշարերի մասնակցեն»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Աղամալյանը:
5-օրյա պայքարում ի հայտ եկան 2016 թվականի Հայաստանի չեմպիոնները, ովքեր պետք է համալրեն ազգային հավաքականի կազմը: Հայաստանի չեմպիոններ դարձան Գալուստ Բաբախանյանը (49 կգ), Դավիթ Ասատրյանը (52 կգ), Վահե Բադալյանը (56 կգ), Կարեն Տոնականյանը (60 կգ), Արթուր Բիրաջյանը (64 կգ), Գոռ Երիցյանը (69 կգ), Վահե Հարեթյանը (75 կգ), Արսեն Հայրապետյանը (81 կգ), Նարեկ Մանասյանը (91 կգ), Դավիթ Չալոյանը (91+ կգ):
Այս տարի առաջնությանը մասնակցում էին մոտ 100 մարզիկ: