Ֆրանսիայում սկսել են անօրինական ներգաղթյալների տարհանումը Կալեի ճամբարից
INTERNATIONAL NEWSՖրանսիայի իշխանությունները հոկտեմբերի 24-ի առավոտյան անօրինական ներգաղթյալների տարհանմանն են ձեռնամուխ եղել Կալե նավահանգստային քաղաքում «Ջունգլի» ճամբարի լիակատար վերացման շրջանակներում, որը կշարունակվի մինչեւ շաբաթվա վերջը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, հայտնել Է BFM TV:
Տեղի իշխանությունները շուրջ 60 ավտոբուս են ուղարկել ճամբար, որոնք պետք Է միգրանտներին փոխադրեն տեղավորման հատուկ պատրաստված ֆրանսիական կենտրոններ:
Սպասվում Է, որ ընդամենը 6-8 հազար ներգաղթյալներ կբաշխվեն Ֆրանսիայի ամբողջ տարածքի 450-ից ավելի ճամբարներում:
Կալեի փախստականների ճամբարը դարձել Էր անօրինական միգրանտների հավաքատեղի, որոնք փորձում են Ֆրանսիայի տարածքով հասնել Մեծ Բրիտանիա, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



