Մարկոս Պիզելի. Դանիայի հետ ոչ ոքին ամենավատ արդյունքը չէ
SPORTՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ ղազախական «Ակտոբեի» կիսապաշտպան Մարկոս Պիզելին մեկնաբանել է Եվրո-2016-ի ընտրական խաղում դանիացիների հետ տնային ոչ ոքին:
«Չեմ կարող ասել, որ գոհ եմ արդյունքից, քանի որ մի քանի լավ պահեր ունեցանք մրցակցի դարպասի մոտ: Գլխավորն այն է, որ մենք ցուցադրեցինք գեղեցիկ ֆուտբոլ եւ բոլորը խաղացին առավելագույն ուժով: Իհարկե, կցանկանայինք հաղթել, բայց կարծում եմ, որ Դանիայի հետ ոչ ոքին ամենավատ արդյունքը չէ»,- Մարկոսի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 7-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղում գրանցվեց 0:0 հաշիվը:
1
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
2
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scams



