Մադուրոն առաջարկել է նավթաշուկայում դաշինք ստեղծել ՕՊԷՔ-ի եւ ԱՄՆ-ի մասնակցությամբ
INTERNATIONAL NEWSՎենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ազգային հեռուստատեսության եթերում հայտարարել Է, որ հանդես Է գալիս այնպիսի դաշինք ստեղծելու օգտին, որի մեջ կմտնեին ՕՊԷՔ-ը եւ նավթ արտադրող մյուս երկրները, ներառյալ ԱՄՆ-ը, ինչպես նաեւ «աշխարհի ամենաազդեցիկ նավթընկերությունները», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Bloomberg-ին:
«Առաջարկություն Է ստացվել ԱՄՆ-ին հրավիրել ՕՊԷՔ-ի հերթական հանդիպմանը, եւ ես համաձայն եմ դրան, քանի որ երկիրը խոշոր արտադրող Է, եւ չի կարելի թույլ տալ, որ նա մեկուսացման մեջ հայտնվի եւ ընկնի վերլուծաբանների, ռազմամոլների եւ հակառուսական ուժերի ազդեցության տակ»,-հայտարարել Է Մադուրոն:
Ներկայում ԱՄՆ-ը չի մասնակցում նավթարդյունահանման սահմանափակման շուրջ ՕՊԷՔ-ի բանակցություններին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



