Հնդկաստանում հրաձգությունից 18 մարդ է զոհվել
INTERNATIONAL NEWSՀնդկաստանի Օդիշա նահանգում հրաձգությունից զոհվել է 18 նակսալի, վիրավորվել է 2 ոստիկան, հայտնում է «Սինհուա»–ն։
Հրաձգությունը սկսվել էր հոկտեմբերի 24-ի վաղ առավոտյան՝ նահանգի վարչական կենտրոն Բհուբանեշվարայից 650 կմ հարավ–արեւմուտք։
«Այսօր Անդհրա Փրադեշի եւ Օդիշայի նահանգների ոստիկանության համատեղ ուժերը ոչնչացրել են առնվազն 18 նակսալիների»,– հայտնել են ոստիկանությունից։
Վիրավոր 2 ոստիկաններին տեղափոխել են հիվանդանոց։
Նակսալիները զինված կոմունիստական, գերազանցապես մաոիստական խմբավորումների ոչ պաշտոնական անվանումն է։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



