Yerevan, 28.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ապառիկով թաղում, հարսանիք, Նոր տարի. բարի գալուստ Հայաստան

PHOTO

Հայերս գյուտարար ազգ ենք, ու նորություն չի լինի, եթե ասենք, որ աշխարհն առանց հայերի հնարամտության շատ բան կկորցներ: Ամեն ինչով ենք տարբերվում բոլորից՝ մենթալիտետով, տաքարյունությամբ, ինտելեկտով:  Իսկ մեր երկրում տրամադրվող ապառիկ ծառայությունների բազմազանությունը միայն ապացուցում է, որ եզակի տեսակ ենք աշխարհում:

Ապառիկ ծառայությունները ժամանակակից աշխարհում բիզնեսի խթանման հիմնական լծակն են: Ապառիկով մեքենա, կահույք, անշարժ գույք, տուրիստական ծառայություններ, վերանորոգում. այս ամենը վաղուց առօրյա երևույթ են աշխարհում, ու հատկապես Հայաստանում: Սակայն Հայաստանում տարածված ապառիկ ծառայությունների մի քանի տեսակներն, այնուամենայնիվ, իսկապես զարմանք, երբեմն էլ նաև  ծիծաղ են առաջացնում:

Ապառիկով հարսանիք: Ընդ որում՝ ապառիկ է ամեն ինչ՝ սկսած երաժիշտներից մինչև հյուրասիրություն ու հրավառություն: Թվում է՝ նոր ընտանիք ստեղծելն արդեն իսկ կուտակված մեծ պարտքով իսկական անխելքություն է, բայց արի ու տես՝ այս ծառայությունից օգտվողների թիվը տարեցտարի միայն ավելանում է:

 

Ապառիկով թաղում: Շատ չմանրամասնենք այս թեման: Ընդամենը մեկ ճշտում. եթե մի քանի տարի առաջ այս ծառայությունը մեկ-երկու սգո սրահներ էին մատուցում, ապա ներկայումս Երևան քաղաքում չկա մի սգո ծառայություն, որն ապառիկով թաղումներ չկազմակերպի:

Ապառիկով գերեզմանաքար. նախորդ թեմայի տրամաբանական շարունակությունը:

Ապառիկով պլաստիկ վիրահատություններ: Եթե առողջապահական բոլոր մնացած ծառայությունները Հայաստանում մատուցվում են կանխիկ և ցանկալի է՝ միանգամից, ապա պլաստիկ վիրահատությունների պարագայում մի շարք բժշկական հաստատություններ արդեն քանի տարի է՝ ապառիկով են աշխատում:

Ապառիկով ատամնաբուժություն: Էսթետիկ ատամնաբուժությունը Հայաստանում վերջին տարիներին անհավանական թափ է առել: Բոլորն են ցանկանում ճերմակափայլ ժպիտ, բայց քչերը ունեն դրա հնարավորությունը: Հենց վերջիններիս համար էլ գոյություն ունի ապառիկը: 

Ապառիկով արհեստական բեղմնավորում: Մոտ մեկ տարի առաջ այս ծառայության մասին բացեիբաց խոսվում էր նաև ընտանիքի պլանավորման կենտրոններից մեկի հեռուստագովազդում: Որքանով էր էթիկայի առումով այս պահը շեշտելը նպատակահարմար,  չենք քննարկի, սակայն այն, որ վերջին մեկ տարում նախորդ տարիների համեմատ ՀՀ-ում անհամեմատ շատ են կատարվել արհեստական բեղմնավորումներ, փաստում է ԱՆ-ի վիճակագրությունը:

Եվ վերջապես, ապառիկների հայկական թագն ու պսակը՝

Ապառիկով Նոր տարի: Երևանյան սուպերմարկետներից մեկի ակցիան սկզբում ընկալվեց որպես անհաջող հումոր, սակայն կարճ ժամանակ անց հասարակությունը հաշտվեց այն մտքի հետ, որ հարևան-բարեկամից պարտքով գումար վերցնելու և Նոր տարի անելու փոխարեն դա կարելի է անել ուղղակի ապառիկով:

Նյութը՝ BlogNews.am

Idram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced