Իրանն ու ԵՄ-ն Բրյուսելում բազմակողմանի բանակցություններ կանցկացնեն
INTERNATIONAL NEWSԻրանն ու ԵՄ-ն դեկտեմբերին Բրյուսելում բազմակողմանի բանակցություններ կանցկացնեն։ Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Բահրամ Քասեմին, փոխանցում է ԻՐՆԱ-ն։
Նրա խոսքով, իրանական պատվիրակությունը ներկայացված է լինելու արտգործնախարարների մակարդակով ծրագրվող բանակցություններին։ «Բանակցությունները կարող են կենտրոնացած լինել մարդու իրավունքներ թեմայի ու այլ հարցերի վրա»,- ասել է Քասեմին։ Նա նշել է, որ Եվրոպան ու Իրանը տարբեր մոտեցումներ ունեն մարդու իրավունքների խնդրին, ինչի կապակցությամբ գալիք բանակցությունների կենտրոնական թեման կարող է դառնալ հենց այդ հարցը։ «Իրանը մարդու իրավունքների խնդիրը դիտարկում է իսլամական տեսակետից, այսինքն ունի իր առանձնահատուկ սկզբունքները, որոնք ոչ բոլորին են հասկանալի»,- ասել է Քասեմին։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



