Yerevan, 28.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հայ թատրոնը մի քիչ խեղճանում է, պանթեոնն է ավելի հարստանում. Սոս Սարգսյանն այսօր 87 տարեկան կդառնար

PHOTO

Life.panorama.am-ը գրում է.

Այսօր սիրված եւ վաստակավոր դերասան Սոս Սարգսյանի ծննդյան օրն է: 40-ից ավելի գեղարվեստական ֆիլմերում նկարահանված մեծանուն դերասանն այսօր 87 տարեկան կդառնար: Սոս Սարգսյանի մասնակցությամբ ֆիլմերը շարունակում է սիրել նաեւ նոր սերունդը, իսկ ապագա դերասանների համար նրա  յուրաքանչյուր խաղն արդեն մեծ դպրոց է:

Վաստակավոր դերասանի մասին հիշողություններով Life.panorama.am-ի հետ կիսվել է դերասանուհի Նելլի Խերանյանը, ով 17 տարեկանում «Ճերմակ անուրջներ» ֆիլմում նկարահանվեց Սոս Սարգսյանի հետ ու այդուհետ մեծանուն դերասանի համար մնաց որպես սիրելի «Լիլո»:

«Սոս Արտաշեսովիչին վաղուց գիտեմ, միասին աշխատել ենք ինչպես թատրոնում, այնպես եւ ֆիլմերում, միասին էլ համարվում ենք Համազգային թատրոնի հիմնադիրներից: Ես ու իմ ընտանիքը բեղմնավոր տարիներ ենք ունեցել նրա հետ: Այսօր մեծ ցավ եմ ապրում, որ առիթ չունեմ նրան շնորհավորելու ծննդյան օրվա կապակցությամբ, հաճախ եմ հիշում հայտնի խոսքը` «Հայ թատրոնը մի քիչ խեղճանում է, պանթեոնն է ավելի հարստանում»»,- նշեց դերասանուհին ու շարունակեց.

«Սոս Սարսգյանն իր անմոռանալի հետքն է թողել հայ թատրոնում ու դա ջնջել հնարավոր չէ: Նա գնաց ու իրենից հետո հրաշք մի թատրոն թողեց, որը կարծում եմ` պիտի կարողանա բարձր ու լուսավոր պահել վաստակավոր դերասանի անունը: Սոս Սարգսյանին մոռանալ հնարավոր չէ, նա գույն ու տեսակ ուներ, երիտասարդների նկատմամբ մոտեցում ուներ, նրանց սիրելու ու իրեն մոտ թողնելու կարողություն ուներ: Նրա` երիտասարդների նկատմամբ թուլության մասին շատերը գիտեն, շատ ջերմ կարող էր լինել, բայց եւ երբեմն նկատողություններ էր անում, նույնսիկ վիրավորում, իսկ շատ չանցած ինքն էլ շտկում էր այդ ամենը: Այսօր ես, որպես կրտսեր ընկեր ու կոլեգա, որպես մեկն, ով շատ ջերմ էր վերաբերվում նրան, ընդամենը կարող եմ ասել, որ հիմա նրա կյանքը հավերժական է, նա մահ չունի, նրան ամեն անգամ հիշելիս հոգումս յուրահատուկ ջերմություն եմ զգում: Ես նրա համար մնացի սիրված Լիլոն, նա միակ մադն էր, ով «Ճերմակ անուրջներ» ֆիլմից հետո ինձ մինչեւ վերջ Լիլո էր ասում. Ի դեպ` այդ ֆիլմում ես առաջին քայլերս էի անում, քանի որ առաջին կուրսի ուսանողուհի էի, իսկ Սոս Սարգսյանի ջերմ ու սրտացավ ընդունելությունը ես երբեք չեմ մոռանա: Չգիտեմ` հեռացած մարդկանց ծննդյան օրերը կարելի է շնորհավորել, թե ոչ, բայց կարծում եմ` արտիստին կարելի է. ուրեմն թող շնորհավոր լինի մեր շատ սիրելի Սոս Սարգսյանի ծննդյան օրը»:


 

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Idram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced