Yerevan, 25.July.2026,
00
:
00
BREAKING


22-ամյա Լևոն Սահակյանի սպանության գործով պարզվել են էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ

SOCIETY

 ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «Պատանի լրագրողների» դպրոցի տնօրեն Վ. Ղազարյանին՝ 22-ամյա Լևոն Սահակյանի սպանության համար։ Քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, կատարված հանցագործության շարժառիթը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, 2016 թվականի հոկտեմբերի 19-ին՝ ժամը 23:20-ին, ահազանգ է ստացվել, որ «ձախից կրծքավանդակի և աջից ազդրի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ «Արմենիա» ՀԲԿ բժշկական օգնության է դիմել 22-ամյա Լևոն Սահակյանը, ում վիրահատության ընթացքում պարզվել է, որ պատճառված վնասվածքների հետևանքով վնասվել է նրա սիրտը և թոքը:

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հոկտեմբերի 20-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և ձեռնարկվել անհետաձգելի քննչական գործողություններ՝ երիտասարդի մարմնական վնասվածք ստանալու հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Պարզվել է հանցագործության դեպքի վայրը, որը հանդիսանում է «Պատանի լրագրողների» դպրոցի տնօրենի աշխատասենյակը, որտեղ կատարվել է զննություն, հարցաքննվել են կասկածյալը, ականատես վկան և մի շարք այլ անձինք, կատարվել առերես հարցաքննություն, քննչական փորձարարություն՝ կասկածյալի մասնակցությամբ։

Նախնական քննության տվյալներով՝ տուժողի նշանածը նախկինում համագործակցել է «Պատանի լրագրողների» դպրոցի հետ, սակայն խոստացված աշխատավարձը չվճարելու պատճառով առաջացել են տարաձայնություններ և աղջիկը դադարեցրել է համագործակցությունը։ Վարձատրության գումարն ամբողջությամբ վճարելու շուրջ տնօրենի հետ խոսել է Լևոն Սահակյանը։

Քննությամբ պարզվել է, որ դեպքի օրը ևս՝ հոկտեմբերի 19-ի երեկոյան, դպրոցի տնօրենին 22-ամյա երիտասարդը հանդիպել է՝ նշված հարցը քննարկելու համար, որը տեղի է ունեցել տնօրենի աշխատասենյակում։ Հանդիպման ընթացքում առաջացել է վիճաբանություն, որը վերածվել է քաշքշոցի, ինչի ժամանակ էլ երիտասարդին կտրող-ծակող առարկայով պատճառվել են մարմնական վնասվածքներ։ Վիճաբանությունից հետո երիտասարդն իր ավտոմեքենայով, ընկերոջ հետ միասին, գնացել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ նրա մոտ ախտորոշվել են կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքներ։ Հոկտեմբերի 21-ի երե կոյան վարույթն իրականացնող մարմինը տեղեկացվել է, որ Լ.Սահակյանը ստացած վնասվածքներից մահացել է։ Դեպքի վայրի զննությամբ՝ տնօրենի աշխատասենյակում, բակում, հայտնաբերվել են արնանման հետքեր, տնօրենի աշխատասեղանի վրա՝ Լ.Սահակյանի հեռախոսահամարի գրառման թուղթ, իսկ պահարանի դարակում՝ արնանման հետքերով ծալովի դանակ։

Լևոն Սահակյանի վարած «Մերսեդես-Բենց Ց 200» մակնիշի ավտոմեքենայի զննությամբ ևս ավտոմեքենայի վրա և սրահում հայտնաբերվել են արնանման հետքեր։ Վերցվել են փորձանմուշներ։ Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական, դատակենսաբանական և դատահետքաբանական համալիր փորձաքննություն:

Լևոն Սահակյանը ճանաչվել է տուժող։ Քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ հոկտեմբերի 22-ին քննիչը որոշում է կայացրել՝ Վ.Ղազարյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին եւ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով։ Նույն օրը միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։ Վ.Ղազարյանն իր ցուցմունքներում ընդունել է դանակով Լ.Սահակյանին հարվածելը. նրա մասնակցությամբ կատարված քննչական փորձարարության ժամանակ նա մատնացույց է արել այն աշխատասենյակը, որտեղ դանակով հարվածել է տուժողին։

Սակայն չի ընդունել սպանության համար առաջադրված մեղադրանքը. Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի վարույթում շարունակվում է նախաքննությունը։

Կատարվում են մեծածավալ քննչական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։

Ծանուցում.

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes