Նոր Թրենդ․ սելֆի՝ ամուսնալուծվելիս
LIFEՎերջերս հայտնվել է նոր ինտերնետ-թրենդ՝ կապված անսովոր սելֆիների հետ։ Ընտանեկան զույգերը սոցիալական ցանցերի օգնությամբ հայտնում են ողջ աշխարհին, որ ամուսնալուծվելու փոխադարձ ցանկություն ունեն, անում են դա առանց սկանդալների, ձգձգված դատական գործընթացների և սպասք կոտրելու։ Նախկին ամուսինները համացանցում տեղադրում են համատեղ լուսանկար և այն նշում #divorceselfies հեշթեգով։
Իսկ նոր թրենդի հիմնադիրը Կանադայից Քրիս և Շենոն Նեյմաններն են։ Կինը հրապարակել է լուսանկարն ու գրել, որ ինքն ու ամուսինը կարողացել են ամուսնալուծվել՝ մնալով ընկերներ և պահպանելով հարգանքը միմյանց նկատմամբ։ Բացի այդ, նրանք վստահեցնում են, որ երբեք երեխաներին չեն ստիպի ընտրել իրենցից մեկին։
Նրանց օրինակին հետևել են սոցիակալան ցանցերի այլ օգտատերեր ևս, ովքեր լրացնում են լուսանկարները քնքուշ, մոտիվացնող և, երբեմն, զվարճալի գրություններով։
«Այսօր ամուսնալուծվել ենք։ «Հավերժը», պարզվեց, այնքան էլ երկար չէ, որքան մենք էինք պատկերացնում։ Սա հրաշալի փորձ էր, որը մենք ստացանք։ Ես կարծում եմ, որ սերը գոյություն ունի, բայց այն չի գործում մեզ համար։ Բայց մենք շարունակում ենք մնալ անուղղելի ռոմանտիկ, և ես ոչինչ չէի փոխի։ Ես նրան ամեն ինչ սովորեցրել եմ, բայց, ցավոք, տիկնայք, նա արդեն զբաղված է։ Ես գնում են խանութ կատվի համար կեր գնելու»:
«Դատարանի ֆոնին ողջունում ենք մեր կյանքի մնացած մասին՝ առանց մեկս մյուսի»:
«Մենք շարունակում ենք մնալ լավ ընկերներ։ Ուրախ ենք ընկերներ լինել»:
«Սկսում եմ նոր կյանք լավ նոտայով»:
«Չլացել, որովհետև դա ավելի ցավոտ է։ Ժպտալ, որովհետև դա տեղի է ունեցել»:
«Սա մի ամբողջ դարաշրջանի ավարտ է։ Մենք պաշտոնապես ամուսնալուծվեցինք այսօր։ Ես չէի էլ կարող ուզել ավելի լավ կողակից։ Ինձ համար պատիվ է, որ քեզ հետ անցկացրել եմ 5 տարի։ Մենք շատ բանի միջով ենք անցել և եղել զարմանալի թիմ։ Ես այնքան ուրախ եմ, որ մենք մնացինք ընկերներ և գիտեմ, որ կմնանք մեկս մյուսի կյանքում»:










