Պայթյուն՝ Թուրքիայի Անթալիա քաղաքում
SOCIETYԹուրքիայի Անթալիա քաղաքում պայթյուն է որոտացել Ատևտրա-արդյունաբերական պալատի շենքի մոտ։ Ինչպես հաղորդում է CNN Turk-ը՝ վկայակոչելով քաղաքապետ Մենդերես Թյուրելը, պայթել է շենքի մոտ կայանած ավտոմեքենան։
Պայթյունի պատճառը դեռևս չի պարզվել։ Մեքենաներից մեկն ամբողջությամբ ոչնչացվել է, երեքը՝ վնասվել։
«Դեռևս վաղ է խոսել այն մասին, արդյոք սա ահաբեկչություն է, թե ոչ։ Հավանական է, որ պայթյունը տեղի է ունեցել վթարի պատճառով։ Պայթյունը տեղի է ունեցել ավտոկայանատեղիում, որտեղ մարդաշատ չի եղել։ Մի քանի հոգի վնասվածքներ է ստացել ապակիներից, քանի որ կոտրվել են շենքի ապակիները»,-ասել է քաղաքապետը։












1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



