Անթալիայում որոտացած պայթյունից վիրավորվել է տասը մարդ
INTERNATIONAL NEWSԱնթալիայի առևտրաարդյունաբերական պալատի ավտոկայանման կետում հոկտեմբերի 25-ի վաղ առավոտյան որոտացած պայթյունի հետևանքով վիրավորվել է 10 մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, այս մասին հայտնել է Անթալիայի նահանգապետարանը:
Վիրավորները վնասվել են ապակու կոտրված կտորներից: Դեռևս ուսումնասիրվում է, թե արդյոք կատարվածն ահաբեկչական հարձակում է եղել, թե ոչ: Իշխանությունները դեռևս չեն հաստատել պայթած մեքենայի մեջ պայթուցիկ լինելու հանգամանքը:
Պայթյունից վնասվել են 4 ավտոմեքենա և շրջակայքի շենքերը: Առևտրաարդյունաբերական պալատից սկսել են մարդկանց տարհանել:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



