ԻՊ-ն ստանձնել Է Պակիստանում ոստիկանական քոլեջի վրա գրոհի պատասխանատվությունը
INTERNATIONAL NEWS«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներն ստանձնել են Պակիստանի Բելուջստանի նահանգի Քվետա քաղաքի ոստիկանական քոլեջի վրա ձեռնարկված գրոհի պատասխանատվությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters գործակալությունը:
Լույս հոկտեմբերի 25-ի գիշերը կատարված հարձակման հետեւանքով զոհվել են առնվազն 60 կադետներ, եւս 165-ը վերքեր են ստացել:
Ավելի վաղ նահանգի սահմանապահ զորքերի հրամանատար գեներալ-մայոր Շեր Աֆղանը լրագրողներին հայտարարել Էր, որ գրոհը կազմակերպել են «Լաշկար Է ջանգվի» արգելված սուննիական ահաբեկչական խմբավորման զինյալները, որը գործում Է «Պակիստանի թալիբների շարժման» հովանու ներքո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



