Ազնավուրը Հոլիվուդում «Փառքի ծառուղի»-ում պատվո աստղ կունենա
SOCIETYԱշխարհահռչակ երգահան և շանսոնյե Շառլ Ազնավուրը Հոլիվուդի «Փառքի ծառուղի»-ում կունենա իր պատվո աստղը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ասպարեզ» պարբերականը:
Հոլիվուդի «Փենթեյջս» թատերասրահի առջև հոկտեմբերի 27-ին կայանալիք արարողության ժամանակ Կալիֆորնիայի նահանգային խորհրդի անդամ Քևին դե Լեոն Փառքի պողոտայի պատվավոր աստղ կշնորհի աշխարհահռչակ ֆրանսահայ երգչին: Հիշյալ թատերասրահում հոկտեմբերի 28-ին սպասվում է Ազնավուրի համերգը:
Աշխարհի տարբեր բեմերում հանդես եկած 92-ամյա Շառլ Ազնավուրը հեղինակել է ավելի քան 1200 երգ ութ լեզուներով: «Ֆրանսիայի Ֆրենկ Սինատրա» անունով հայտնի Ազնավուրը ստեղծագործական գործունեություն է ծավալում արդեն 8 տասնամյակ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



