Ինչպես սնվել աշնանը. 5 մթերքներ առողջության և երկարակեցության համար
LIFEԱյս մթերքներն օրգանիմզը սնում համապատասխան վիտամիններով:
Խնձոր.
Խնձորը պարունակում է երկաթ, որը ավելացնում է հեմոգլոբինը, կալիում, որը օգտակար է սրտի աշխատանքի համար, ինչպես նաև յոդ, վիտամին C, պեկտին:
Բրյուսելյան կաղամբ.
Բրյուսելյան կաղամբը ամենաօգտակար և համեղ բանջարեղեններից մեկն է: Իր օգտակար հատկությունների շնորհիվ այն ձեզ կօգնի մշտապես լինել առույգ, կամրապնդի սրտանոթային համակարգը, կբարելավի նյութափոխանակությունը, նյարդային համակարգը, կվերականգնի ուժերը:
Եթե այն ճիշտ պատրաստել, ապա համը կլինի ուղղակի անկրկնելի:
Վայրի գազար.
Իր տեսքով այս բանջարեղենը նման է գազարին, բայց ունի սպիտակ գույն և ավելի քաղցր համ: Վայրի գազարը չորացված վիճակում օգտագործվում է տարբեր հավելումների մեջ, իսկ տերևները, թարմ կամ չորացված վիճակում, նույնպես օգտագործվում են կերակուր պատրաստելիս: Վայրի գազարը հարուստ է կալիումով, մանրաթելերով, տարբեր ածխաջրերով, մագնումով, ֆոսֆորով և վիտամին E-ով:
Տանձ.
Տանձը «ամենաշանանային» միրգն է: Հենց աշնանն են հասունանում տանձի շատ տեսակներ: Այն պարունակում է օրգանական թթուներ, ֆերմենտներ, մանրաթելեր, պետկիններ, С, B1, Р, РР, А վիտամիններ, ֆլավոնոիդներ և ֆիտոնցիդներ: Տանձի մեջ կա նաև մեծ քանակությամբ ֆոլաթթու, որը անհրաժեշտ է երեխաներին և հղիներին, ինչպես նաև նրանց, ովքեր պատրաստվում են հղիանալ:
Դդում.
Դդումը վիտամինների և միկրոնյութերի իսկական գանձարան է: Ընդ որում այն կարելի է օգատգործել հում, տապակած, եփած վիճակներում: Դդումով պատրաստված կերակուրները ամրացնում են մազերը և օգնում ազատվել թեփից: Դդմի կորիզը պարունակում է չհագեցված ճարպեր, որի պակասը առաջացնում է կնճիռներ աչքերի շուրջ:
Իսկ եփած վիճակում դդումը անցկացնում է բորբոքումները, մանրաթելերի և պեկտինային հյուսվածքների շնորհիվ դուրս է բերում տոքսինները և այլ թունավոր նյութերը օրգանիզմից:
Աղբյուրը` life.panorama.am



