Ո՞վ և ինչո՞ւ է Քարդաշյանին ստախոս ու հանցագործ կոչել
LIFEՌեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը հետ է վերցրել հայցն ընդդեմ հայտնիների մասին կայքի, որը տեղեկատվություն էր հրապարակել այն մասին, որ ռեալիթի շոուի աստղը բեմականացրել է Փարիզում իր դեմ տեղի ունեցած հարձակումը, հաղորդում է CNN-ը։
MediaTakeOut պարբերականը խոստովանել է, որ իր հայտարարությունը սուտ է եղել, իսկ համապատասխան նյութերը հեռացվել են կայքից։ Բացի այդ տաբլոիդը հրապարակել է հերքման տեքստ, որում նշել են, որ Քարդաշյանին, իրոք, կողոպտել են։
Քարդաշյանի փաստաբանը չի ներկայացրել տաբլոիդի հետ գործարքի այլ մանրամասներ։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին զինված անձիք կողոպտել են Քիմ Քարդաշյանին Փարիզում։ Հյուրանոցի համարում ատրճանակը պահելով նրա գլխին՝ հանցագործները մոտավորապես 10 միլիոն արժողությամբ զարդեր են հափշտակել։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



