Գեղարքունիքի մարզի ճանապարհներին ձնածածկույթ չի ձեւավորվել
SOCIETYԳեղարքունիքի մարզում հոկտեմբերի 25-ի կեսօրվա դրությամբ ավելի շատ աշնանային, քան թե հիդրոօդերեւութաբանների կողմից նախօրոք կանխատեսված ձմեռային եղանակ է: Հոկտեմբերի 24-ի երեկոյան եւ հոկտեմբերի 25-ի գիշերային ու ցերեկային ժամերին տեղումները Վարդենիսի, Մարտունու եւ Գավառի տարածքներում հիմնականում թափվել են անձրեւի, իսկ Սեւանում եւ Ճամբարակու մ՝ թույլ ձյան տեսքով: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի մարզային փրկարարական ծառայության պետի տեղակալ, Գեղարքունիքի մարզի ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Հայկ Աբրահամյանը, հոկտեմբերի 25-ի կեսօրվա դրությամբ մարզի ճանապարհներին ձնածածկույթ չի ձեւավորվել, դրանք բաց ու երթեւեկելի են բոլոր ուղղություններում:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



