Yerevan, 05.April.2026,
00
:
00
BREAKING


Ծառուկյանն ազատվում է բալաստից…

SOCIETY

Ով ինչ ուզում է ասել, բայց, ցավոք, անվիճելի իրողություն է շարունակում մնալ այն, որՀայաստանում քաղաքական համակարգն՝ իր ամբողջության մեջ, շարունակում է մի տեսակ թերհաս մնալ, դուրս ընդունված ստանդարտներից:Այս ամենն, ինչ խոսք, գլխավորապես պայմանավորված է սուբյեկտիվ գործոններով, ինչի հետևանքով հաճախ կարող ես ականատես դառնալ բաների, որոնք ոչ մի կերպ առողջ բանականության ու սթափ մտածելակերպի սահմաններում չեն կարող տեղավորվել. ոմանք քաղաքականությունը սկսել են նույնականացնել չարչիության հետ ու շարժվել հենց այդ տրամաբանությամբ:

Ինչպես հայտնի է, մի խումբ քաղաքացիներ՝ ԲՀԿ քարտուղար Վահե Էնֆիաջյանի գլխավորությամբ, հոկտեմբերի 24-ին հավաքվել էին Գագիկ Ծառուկյանի տան դիմաց՝ որպես խնդրանք-պահանջ ունենալով Ծառուկյանի ակտիվացումը. բոլորը միաձայն խնդրում էին Ծառուկյանին քաղաքականապես ակտիվանալ ու գալ, իրենց տիրություն անել: Ընդ որում՝ ակցիան այնքան վատ էր կազմակերպված, որ մարդկանց տարբեր խմբեր, միմյանցից բոլորովին անտեղյակ, օրվա տարբեր ժամերի ու  առանձին-առանձին էին գալիս համապատասխան վայր՝   բարձրաձայնելու իրենց խնդրանք-պահանջը (ի դեպ՝ այդ պատճառով անվտանգության աշխատակիցները ստիպված են եղել մեկի փոխարեն մի քանի անգամ զգուշացնել հավաքվածներին՝վերջ տալու ակցիային): Մի խոսքով՝ բավական սրտաճմլիկ ու վատ կազմակերպված բեմադրություն՝ ԲՀԿ-ի կատարմամբ, որ, պետք է ընդգծել, արժանացավ  կոշտ արձագանքի ու դատապարտման:

Այն, որ Գագիկ Ծառուկյանը մեր իրականությունում այն բացառիկ անհատներից է, որի փառքն ու ժողովրդականությունն, ինչպես ասում են, իրենից առաջ են քայլում, անհերքելի իրողություն է.ներկայումս դժվար կարելի է գտնել ևս մեկին, ով ժողովրդի կողմից այնքան սիրված ու պահանջված մեկը լինի, որքան նա է: Եվ այս իմաստով՝ կասկած լինել չի կարող այն բանում, որ հասարակությունն, իրոք, ներկայումս, ի դեմս Ծառուկյանի, տեսնում է մեկին, ով կարող է ժողովրդական շահերի արտահայտիչը դառնալ ու պայքար մղել հենց հանուն ժողովրդի: Պարզապես, այստեղ հարցն այն է, թե արդյոք այս իրողությունից չե՞ն շտապի օգտվել  ուժեր, որոնց համար ու որոնց ընկալմամբ Ծառուկյանի վերադարձը կարող է յուրատեսակ փրկօղակի դեր խաղալ՝մնալու ջրի երեսին:  ԲՀԿ-ն, որ, անկասկած, որպես քաղաքական բրենդ, ոչնչացված ու վարկաբեկված է այլևս, այս ողջ ընթացքում այդպես էլ չկարողանալով դաշտում իր համար հաստատուն հենակետ գտնել, այժմ,ըստ էության, մի նվազ փորձ է կատարում՝ իր վրա բևեռելու Գագիկ Ծառուկյանի ուշադրությունը՝ կարծելով, թե կարող է «հետողորմյա» անելով՝ ինչ-որ բանի հասնել. համաձայնե՛ք՝ խիստ անհեռանկարային վարքագիծ:

Ինչպես և ակնկալվում էր, Ծառուկյանի արձագանքն այս ողջ թատերական ներկայացմանը բավական կոշտ էր ու կտրուկ, որից պարզ է դառնում, որ քաղաքականապես ակտիվանալու մասին որոշում կայացնելու դեպքում Ծառուկյանը դա անելու է ոչ թե ասենք այս կամ այն կուսակցությանը ապագա ԱԺ ընտրություններում անցողիկ տեղեր ապահովելու համար,այլ՝ բացառապես հանուն գաղափարի՝գաղափարական գործունեություն ծավալելու դաշտում ու իր ազդու խոսքը հնչեցնելու այնտեղ: Իսկ այն,որ ԲՀԿ-ն ոչ մի շանս չունի՝տեղավորվելու այս տրամաբանության համատեքստում,ինչ խոսք, անկասկած է. չնայած այս կուսակցության շարքերում ևս նորմալ ու պարկեշտ անհատներ կան,բայց ինքը՝ կուսակցությունը, որպես այդպիսին, վաղուց արդեն սպառել է իրեն,ու դրանում երկու կարծիք լինել չի կարող. ինքնակայանալ Ծառուկյանի հաշվին, ոչ ոք այլևս ԲՀԿ-ին թույլ չի տա. ուշ է արդեն...

Էռնեստ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcome