Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել հավատարիմ երկրպագուներին (լուսանկար)
SPORTԴորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դանիացիների դեմ ֆուտբոլի Եվրոպայի 2016թ. առաջնության ընտրական հանդիպումից հետո շնորհակալություն է հայտնել Հայաստանի հավաքականի երկրպագուներին:
«Շնորհակալ ենք մեր հավատարիմ երկրպագուներին ամբողջ աշխարհից»,-ֆեյսբուքյան էջում գրել է Մխիթարյանը՝ տեղադրելով լուսանկար:
Հիշեցնենք, որ Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայացած եւ 0:0 հաշվով ավարտված խաղից հետո Մխիթարյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշել էր, որ սա Հայաստանի հավաքականի 2 լավագույն հանդիպումներից էր Եվրո-2016-ի ընտրական մրցաշարում:

1
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
2
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scams



