Հղի Ջանեթ Ջեքսոնը մահմեդական կնոջ հագուստով
PHOTO50-ամյա երգչուհի Ջանեթ Ջեքսոնը Քաթարից 41-ամյա միլիարդատեր Վիսսամ Ալ Մաննայի հետ 2012 թվականին ամուսնանալուց հետո ընդունել է մահմեդականությունը: Այս շաբաթ նրան՝ իր հղիության լուրերը հաստատելուց հետո առաջին անգամ տեսել են հանրության մեջ՝ ամուսնու հետ զբոսնելիս:
Ապագա երեխան լինելու է Ջանեթի առաջնեկը:
Ջանեթը, ով հասցրել է 100 միլիոն ձայնագրություններ վաճառել, համարվում է բոլոր ժամանակների ամենահաջողակ երգչուհիներից մեկը:
Մինչ իր միլիարդատեր ամուսնուն հանդիպելը Ջանեթը երկու անգամ ամուսնացած է եղել:
Երգչուհու հղիության լուրերը սկսեցին տարածվել ապրիլից, երբ երգչուհին չեղյալ հայտարարեց իր համերգային շրջագայությունը:
Իր հղիության մասին երգչուհին որոշեց հայտնել միայն հոկտեմբեր ամսին:
Ջանեթն ու Ալ Մաննան հանդիպել են 2010 թվականին, սակայն նրանց հարաբերություններն այնքան գաղտնի էին, որ զույգի գոյության մասին հանրությունն իմացել է միայն նրանց հարսանիքից հետո:
Զույգը սիրում է ճանապարհորդել, սակայն նրանց հիմնական բնակության վայրը Ալ Մաննայի ծննդավայրն է՝ Դոհան, Քաթար: Ջանեթին որոշակի ժամանակ է անհրաժեշտ եղել՝ Քաթարի կյանքին հարմարվելու համար, ինչպես նաև այնտեղ կանանց հանդեպ սահմանափակումների պատճառով երգչուհին ստիպված է եղել հրաժարվել դիզայներական հագուստից:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: