Ուկրաինայում հրաձգության հետևանքով հայ և վրացի են սպանվել
INTERNATIONAL NEWSՈւկրաինայի Մելիտոպոլ քաղաքում հրաձգության հետևանքով զոհվել է 2 մարդ՝ ազգությամբ վրացի Զուրաբ Օնանիզին եւ հայ Սարգիս Բաղդասարյանը։ Վկայակոչելով Զապորոժիե քաղաքի կայքին, այս մասին հայտնել է Զապորոժիեի մարզի դատախազ Վալերի Ռոմանովը:
«Դա ոչ թե քրեական աշխարհի ներկայացուցիչների հարաբերությունների պարզում է, այլ երկու երիտասարդ տղաների հասարակ խուլիգանություն, որոնք նախկինում դատապարտված չեն եղել եւ քրեական անցյալ չեն ունեցել»,– ասել է Ռոմանովը։ Հայտնի է, որ հրաձգությունը տեղի է ունեցել աղջկա պատճառով
Զապորոժիեի մարզի անվտանգության խորհրդի ղեկավար Ալեքսանդր Շմիտկոյի խոսքով՝ 6 հոգուց բաղկացած խումբը ալկոհոլային խմիչք օգտագործելուց հետո գիշերը ժամը 3-ին հրաձգություն էր սկսել: Բոլոր 6 հոգու ինքնությունը պարզված է։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



