Yerevan, 28.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Սեզոնային սրացում»-ը՝ Հովհաննես Դավթյանի աչքերով

INTERVIEW

Դերասան Հովհաննես Դավթյանը հոկտեմբերի 29-ին և 30-ին նոր Stand Up ներկայացումով Հ. Թումանյանի անվան Պետական տիկնիկային թատրոնի բեմից նորից կզարմացնի, կծիծաղեցնի ու կրկին խորհելու առիթ կտա հանդիսատեսին: Այս նոր ներկայացումն էլ առիթ հանդիսացավ անկեղծ, անկաշկանդ հարցազրույցի համար, որը ներկայացնում ենք ստորև:

 

- Հանդիսատեսը տպավորված է ձեր կերտած կերպարներով, մասնագիտական կրթություն ունե՞ք:

- Մասնագիտական կրթություն ստացել եմ Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում 2001- 2005թթ., Վահե Շահվերդյանի արվեստանոցի սանն եմ եղել: Այնուհետև աշխատել եմ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, հետո՝ հրավերներ հեռուստաընկերություններից, թեև այս պահին չեմ նկարահանվում հեռուստատեսային նախագծերում, ուժերս կենտրոնացրել եմ ներկայացումներիս վրա:

- Ինչպե՞ս ստեղծվեց առաջին ներկայացումդ՝ «Անքնությունը»:

- Այդ ոճի մեջ ակումբային տարբերակով ելույթներ էի ունենում, նկատել էի, որ բավական լավ ընկալվում և ընդունվում է մեզ մոտ, դա էլ հիմք հանդիսացավ, որպեսզի լավագույն կտորները սյուժետային մեկ թելով կապեմ իրար, իհարկե, ակումբային ձևաչափին բնորոշ տարրերը հանվեցին ու փորձեցի այն դարձնել թատրոնի բեմական պահանջներին համապատասխան: Փառք Աստծո, ստացվեց:

 

- Կարծում եմ՝ ստացվեց, որովհետև դերասանի կրթություն ունես: Այսօր տարաբնույթ քասթինգների միջոցով ամեն պատահածի ներմուծում են կինո, թատրոնի ոլորտ: Ինչպիսի՞ն է մոտեցումդ այդ հարցի վերաբերյալ:

- Այսպես ասեմ: Եթե ես մտնեմ բժշկության կամ մանկավարժության ասպարեզ, որից անտեղյակ եմ, ո՞նց կաղավաղեմ, այդպես էլ իրենք աղավաղում են մեր աշխատանքը՝ նկարահանվելով ամենուր: Դրա համար էլ ես ինձ լավ եմ զգում թատրոնի բեմում, քանի որ այդ ոչ մասնագետները այդտեղ չեն կարող խցկվել, իրենց դիմակը կպատռվի, կես րոպե հետո չդերասան լինելը պարզ կդառնա հանդիսատեսին: Սիրում եմ թատրոնը ավելի շատ, քանի որ այն կենդանի արվեստ է, դուբլներ չունի, չի հանդուրժում ոչ մի տեսակի ֆալշ:

 

- Հաջորդ ներկայացումդ «Խառը կանացի՞ն» էր:

- Այո՛, ի տարբերություն առաջին ներկայացման, այն այն ավելի Stand up էր, քան մոնոներկայացում: «Խառը կանացին» գրվել էր հատուկ ժամանցային նպատակով՝ կանանց մեկամսյակի համար, սակայն բուռն ընդունվեց, տևական ժամանակ խաղացի: Բեմում շատ իմպրովիզներ եմ անում, սիրում եմ շփվել հանդիսատեսի հետ ու արձագանքել նրանց էմոցիաներին:

- Այդ ներկայացման մեջ որքանո՞վ էիր կարողացել հայ կանանց բնութագրել:

- Բավական հաջող ստացվել էր, անդրադարձել էի ընկեր-ընկերուհի հարաբերություններից մինչև խորը ամուսնական հարաբերություններ ծավալուն թեմային:

- «Սեզոնային սրացում» ներկայացման սցենարը ամբողջությամբ դո՞ւք եք գրել:

- Այո՛, հիմք ունենալով մերօրյա իրականությունը և հայերիս հուզող ակտուալ խնդիրներն ու սուր կետերը՝ սկսած նրանից, թե որքան գերզբաղ են, որ նույնիսկ թատրոնում՝ ներկայացում դիտելիս, վախենում են անջատել հեռախոսները: Այդ տգեղ երևույթից էլ սկսվում է ներկայացումը: Հումորով ցավոտ խնդիրներ եմ արծարծում:

- Ըստ քեզ՝ բեմից հնչած խոսքը ինչ-որ բան փոխո՞ւմ է:

- Բոլորը ծիծաղում են իրենց թերությունների վրա՝ միացրած պահելով հեռախոսները: Ասելիքս հետևյալն է, որ սովորենք, ներքին կուտուրա ունենանք: Միայն ծիծաղեցնելը քիչ է, պետք է ասելիք հաղորդել, հումորով ճիշտը ասել, որ ներկայացումից հետո հանդիսատեսը մտածի՝ ինչ տարավ իր հետ: Ամեն ներկայացում պիտի նպաստի մեր թերությունները մի փոքր շտկելուն, ուղղվելուն:

Պատրաստեց Past.am-ը:

Idram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced