Թմրանյութի սիրահարը նաեւ հետախուզվում էր
SOCIETYՈստիկանության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Երեւանի Վ. Սարգսյան փողոցի թիվ 6 շենքի դիմաց գտնվող այգուց, թմրանյութ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1986 թ. ծնված Գարեգին Ս.-ին եւ 1979 թ. ծնված Կարեն Խ.-ին: Գարեգին Ս.-ն նշված վայրում, ոստիկաններին տեսնելուն պես, գետին է նետել կանեփանման չորացված զանգված:
Թափված զանգվածը նշված վայրից վերցվել է: Ընդհանուր կշիռը կազմել է 9.8 գ:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Գարեգին Ս.-ն ոստիկանության Մուշի բաժնի կողմից ՀՀ քր. օր.-ի 118 հոդվածի մեղադրանքով 2014 թ. սեպտեմբերի 11-ից գտնվում է հետախուզման մեջ:
Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին:
Նշանակվել են փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



