Ինչ է ասել Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին. «Հրապարակ»
POLITICS«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով` Հովիկ Աբրահամյանն այս օրերին առողջությունն է վերականգնում «Նաիրի» ԲԿ-ում: Նախավերջին ԳՄ նիստից առաջ նա հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ, սակայն վերջինս որոշակի ոչինչ չի ասել ընտրություններին իր «մասնակցության» մասով, ասել է` գնա «բզբզա», մինչեւ տեսնենք ինչ ենք անում:
«Նախագահից երբեք չի երեւում, ու չես հասկանա` լա՞վ բան ենք անում, թե՞ վատ, Արգամիչին այլ բան չի մնում, քան սպասել, թե ինչ որոշում կկայացնեն՝ վերադառնո՞ւմ է մեծ քաղաքականություն, թե՞ ընդամենը «բզբզում» է»,- ասաց ՀՀԿ մեր աղբյուրը: «Այնուհանդերձ, Արգամիչն օրվա երկրորդ կեսին գալիս է ՀՀԿ գրասենյակ, հանդիպում հիմնականում մարզպետների եւ միջին պաշտոնյաների հետ, մի երկու ժամ նստում՝ գնում»»:
Ավելի մանրամասն`թերթի այսօրվա համարում:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



