Թող ինձ ներեն բոլոր դերասանուհիները, բայց ես չեմ ցանկանա, որ կինս դերասանուհի լինի. Կարեն Ասլանյան
PHOTOLife.panorama.am-ը զրուցել է դերասան Կարեն Ասլանյանի հետ, ով այս շրջանում նկարահանվում է «Արմենիա TV»-ով հեռարձակվող «Առաջնորդները» հեռուստասերիալում:
- Կարեն, «Առաջնորդները» հեռուստասերիալում մարմնավորում եք հոգեպես անհավասարակշիռ, ցոպ ու շվայտ կյանքով ապրող տղայի: Հետաքրքիր է՝ դժվար չէ՞ նման կերպարը համոզիչ կերտելը:
- Այո, կերպարս շատ ակտիվ տղա է, ով ապրում է ազատ ու ճոխ կյանքով: Իրականում, սկզբում դժվար էր, քանի որ իմ կյանքի առաջին բացասական դերն էր, միաժամանակ՝ կերպարս այնքան էլ բացասական համարվել չի կարող, քանի որ իր միջոցով փորձում ենք հումորային խաղիկներ մտցնել, որի միջոցով սիրվել է հեռուստադիտողի կողմից: Այսօր որոշ իմաստով ամփոփելով արդյունքները՝ կարող եմ ասել, որ մեծամասամբ դրական կարծիքներ եմ լսում դերիս կերտման հետ կապված, իսկ դա նշաակում է, որ կարողացել եմ տեղ հասցնել կերպարիս տրված խնդիրներն ու համոզել հեռուստադիտողին սիրել Արամիկին:
- Դերասանները շատ հաճախ իրենց կերտած կերպարների հետ նույնացվելու խնդրի առաջ են կանգնում. Դուք բախվե՞լ եք այդ խնդրին:
- Ուրախ եմ, որ չեմ բախվել այդ խնդրին: Նախ որքան էլ զարմանալի է՝ մարդիկ սիրել են կերպարս, բացի այդ, նրանք հավանաբար պատկերացնում են, որ ես նման մարդ հազիվ թե լինեմ:
- Կարեն, Դիանա Գրիգորյանի հեղինակած հեռուստասերիալներով կարծես թե դերասանների մի խմբից «ընտանիք» է կազմվել, ինչպե՞ս ինտերգրվեցիք այդ «ընտանիք»:
- Ինտեգրվելու խնդիր չեղավ, քանի որ առաջին օրվանից մերվեցի ու ընդունվեցի այդ ընտանիքում: Այստեղ չկար նորեկներ ու արդեն գործող դերասաններ հասկացողությունը: Գուցե իմ անձնային հատկանիշների արդյունքում էր նաեւ, որ կարճ ժամանակում հարազատացա թիմի հետ. իսկապես ուրախ եմ, որ այս թիմի հետ եմ աշխատում:
- Կարեն, գիտեմ նաեւ, որ ստեղծագործում եք, գրում բանաստեղծություններ, չափածոներ, երգերի համար խոսքեր:
Շարունակությունն այստեղ: