ՄԻՊ-ը Խորվաթիայում կմասնակցի Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների եվրոպական ցանցի վեհաժողովին
SOCIETYՄարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատանքային այցով մեկնել է Խորվաթիա՝ մասնակցելու հոկտեմբերի 26-29-ը Զագրեբում կայանալիք Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների եվրոպական ցանցի գլխավոր վեհաժողովին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, այցի ընթացքում նախատեսվում են պաշտոնական հանդիպումներ Ուկրաինայի մարդու իրավունքների հանձնակատարի, Վրաստանի հանրային պաշտպանի, ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեի ներկայացուցչների, ինչպես նաեւ բարձրաստիճան այլ անձանց հետ:
Քննարկումների օրակարգում ընդգրկված են տարբեր տարածաշրջաններում եւ ոլորտներում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված մի շարք հարցեր:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



