Պիկասոյի, Մոնեի, Մատիսի ստեղծագործությունները աճուրդի կհանվեն Christie's–ում
INTERNATIONAL NEWSՎասիլի Կանդինսկու, Պաբլո Պիկասոյի, Կլոդ Մոնեի, Պոլ Սեզանի ստեղծագործությունները աճուրդի կհանվեն Christie's աճուրդի տանը, որը կկայանա Նյու Յորքում նոյեմբերի 16-ին։ Լոտերի գումարային արժեքը կազմում է ավելի քան 200 մլն դոլար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ վկայակոչելով աճուրդի տան մամուլի ծառայությունը։
«Այդ սակարկություններին ներկայացվում են իսկական գլուխգործոցներ, որոնցից շատերն առաջին անգամ են հայտնվում շուկայում եւ հիանալի պատասխանում են կոլեկցիոներների պահանջարկին։ Մոնեի, Կանդինսկու, Սեզանի, Մատիսի ստեղծագործությունները հենց այն է, ինչ այսօր պահանջարկ է վայելում»,– մեջբերում է մամուլի ծառայությունը Christie's–ի իմպրեսիոնիզմի եւ մոդերնիզմի նյույորքյան դեպարտամենտի ղեկավար Բրուք Լեմփլիին։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



