Ազատվեք թևատակերի անցանկալի մազերից հաշված րոպեների ընթացքում
PHOTOEntertrain.1in.am-ը գրում է.
Անցանկալի մազերի հեռացումը միշտ անհանգստացրել է մարդկության գեղեցիկ կեսին:
Ինչ տանջանքների և փորձությունների միջով չեն անցել կանայք, որպեսզի ազատվեն մարմնի ավելորդ մազածածկույթից:
Թևատակերի հատվածի մաշկը յուրահատուկ խնամքի կարիք ունի:
Բացի այն, որ այդ հատվածում են տեղակայված քրտնագեղձերը, որոնք կատարում են իրենց ուրույն դերը, մաշկի այդ հատվածը շատ զգայուն է:
Ինչպես ազատվել թևատակերի անցանկալի մազերից
Թևատակերի հատվածի անցանկալի մազերից կարելի է խուսափել շնորհիվ միջոցների, որոնք վաճառվում են ցանկացած մթերային խանութում:
1 Քրքում
Քրքումը օգնում է դանդաղեցնել մազերի աճը: Դրա համար անհրաժեշտ է խառնել 1 ճ.գ. քրքումը 2 ճ.գ. կաթի հետ, մինչև ստացվի մածուկանման զանգված:
Այնուհետ հարկավոր է այդ մածուկը քսել թևատակերի հատվածում և թողել մինչև չորանա: Այնուհետ լվացեք դա տաք ջրով:
Քրքումը կարող է դեղին հետքեր թողնել մարմնի վրա: Դրանցից ազատվելու համար այդ մասերը տրորեք կաթով:
2 Լիմոն և շաքարավազ
Խառնեք 2 ճ.գ. լիմոնի հյութը 1 ճ.գ. շաքարավազի հետ՝ մածուկ ստանալու համար, խառնուրդը քսեք մարմնի վրա, ապա հեռացրեք մաքուր, թաց կտորի օգնությամբ:
3 Ձու և եգիպտացորենի ալյուր
Խառնեք 1 ձուն և 1,5 ճ.գ. ալյուրը, մինչև ստացվի մածուկ: Քսեք թևատակերի հատվածին և թողեք մինչև ամբողջությամբ չորանա, այնուհետ լվացեք տաք ջրով:
Այս մեթոդներից ցանկացածն օգտագործելով շաբաթական մի քանի անգամ, արդեն մեկ ամիս անց կնկատեք արդյունքը: Մազերը ավելի քիչ կաճեն, այնուհետ դրանք էլ կպակասեն ու կանհետանան:
Բացի այդ, այս բնական բաղադրիչները հարուստ են վիտամիններով ու հակաօքսիդանտներով: