Անառողջ կրքեր ավագանու նիստի ժամանակ կամ Տարոն Մարգարյանի արդարության դասերը
SOCIETYԵրևանի ավագանու նիստում այսօր տեղի ունեցած դիալոգը տխուր մտահոգությունների տեղիք է տալիս: Եթե տարիներ շարունակ առավել ընդունված էր, որ իշխանությունը հանդես գա ոչ ադեկվատ դիրքերից, այժմ այդ դերը ստանձնել է, այսպես կոչված, ընդդիմությունը:
Տարօրինակ է, որ ամեն ինչին հակադրվելու մարմաջը այնտեղ է հասել, որ քննարկման է դրվում մեկ տանից արցախյան պատերազմում երկու զոհ ունեցած ընտանիքին տրված հողակտորի հարցը: Բարև Երևան խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի կողմից շենքի բնակիչներից մեկի շահերը իբր պաշտպանելը այնքան տգեղ ու անընդունելի էր, որ հարուցել է անգամ զուսպ և նման դեպքերում սառը արձագանքող Տարոն Մարգարյանի վրդովմունքը:
Եվ իսկապես վրդովեցուցիչ է, որ առանց հարցի էությունը հասկանալու, անպայման որևէ կերպ հակադրվելու անառողջ կրքին հագուրդ տալու համար, շահարկման են դնում անգամ արցախյան գոյամարտում երկու զոհ տված ընտանիքին քաղաքապետի տրամադրած աջակցությունը...
Եվ եթե Տարոն Մարգարյանը առանց ավելորդ փիառի, առանց հանրային աղմուկի աջակցում է նմանատիպ ընտանիքներին, այսպես կոչված ընդդիմադիրների դերը պետք է լիեր քաղաքապետին բարոյական աջակցություն ցուցաբերելը, ոչ թե ավագանու նիստում նյարդային լարում առաջացնելը:
Ու սա այն դեպքն է, որ Տարոն Մարգարյանը տեղին է ասել՝ լավ եմ արել, տրամադրել եմ այդ տարածքը, բավական է ձեր փիառը կազմակերպեք նմանատիպ էժանագին հնարքներով...
Եվ իսկապես, էժան ինքնագովության ժամանակներն անցել են... Ու ժամանակն է՝ իրերը կոչել իրենց անուններով: Որովհետև մտահոգ դեմքով և կեղծ պատմուճաններով հանրային վստահությունը շահելու մեթոդները հնացել են...
Եկել է գործելու և գործով փիառվելու ժամանակը...
Տիգրան Բարսեղյան
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



