ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար․ Ռուսաստանը շարունակում է «ռազմական սպառնալիքի» քաղաքականությունը
INTERNATIONAL NEWSՌուսաստանը շարունակում է «ռազմական սպառնալիքի» քաղաքականությունը՝ իր «լայնածավալ ու անսպասելի մանևրներով»։ Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը, փոխանցում է DW–ն։
Նրա խոսքով, Դաշինքը շարունակում է ուժեղացնել «զսպման ու պաշտպանության» քաղաքականությունը, որը ներառում է ՆԱՏՕ-ի ներկայության մեծացում ոչ միայն Արևելյան Եվրոպայում, այլև Սև ծովում։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը ծայրաստիճան մտահոգված է Հալեպի վերսկսված ռմբակոծություններով, նաև ռուսական ավիակիր խումբը Միջերկրական ծովում գործածելու հնարավորությամբ՝ այդ քաղաքի վրա հարվածներն ուժեղացնելու համար։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



