Ահա, թե որտեղ էր բնակվում Ջասթին Բիբերը Մեծ Բրիտանիայում համերգային շրջագայության ժամանակ
PHOTOՄեծ Բրիտանիայում համերգային շրջագայություն անց կացնելու ժամանակ Ջասթին Բիբերը բնակվում էր մի շքեղ առանձնատանը:
Այս առանձնատանը Ջասթինը հաճախ է երեկույթներ անցկացրել իր համերգներից հետո:
6 միլիոն դոլար արժողությամբ այս առանձնատունը կարծես թե վերցված լինի լրտեսների մասին ֆիլմից, քանի որ այս տունն ունի ուղղաթիռի կայանատեղի, ներսի լողավազան և ֆուտբոլի դաշտ:
Առանձնատունը նաև ունի 5 ննջասենյակ: Տունն ունի բավականին հետաքրքիր հատկանիշներ, ինչպես օրինակ՝ առանց բանալի դռներ և մատնահետքի ճանաչում:
Երիտասարդ աստղի երեկույթների համար կա ամեն ինչ՝ ներսի լողավազան, ջակուզի, շոգեբաղնիք: Արկածախնդիր երգչի համար կա նաև զիփլայն և արկածային և հետաքրքիր փորձություններով խաղահրապարակ:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Ջասթինը փոքր կանֆլիկտ ունեցավ իր երկրպագուների հետ Մանչեսթերի համերգի ժամանակ: Նա ցանկանում էր զրուցել իր երկրպագուների հետ, մինչ նրանք անդադար ճչում էին և պահանջում, որ նա երգի, ինչը զայրացրել էր երգչին:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Past.am-ը: